24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է․Աշոտյանը՝ Փաշինյանին

Իրականում լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրացազրույցին Հանրային հեռուստաընկերությանը։

«Ազդարարված «սպարրինգի» փոխարեն ականատեսն եղանք կանխատեսելի «պասերով» խաղին, երբ մեկը իբր անհարմար դիրքից փոխանցումներ է կատարում, իսկ մյուսը՝ դատարկ ու անպաշտպան դարպասին գոլեր է խփում։ 

Փաշինյանի կողմից մատուցվող նյութի իրավական եւ քաղաքական որակը թողնում եմ մի կողմ։ Հերթական անարժեք ширпотреб: Պարզ է, որ նա ընտրել է մի քանի կեղծ թեզ, որոնք պարտադիր կերպով եւ հետեւողականորեն հրամցնելու է ժողովրդին։

Հեռախոսային արդարադատության գուռուն, ուժայիններով այլախոհերին սպառնացող սենսեյը, քաղաքական հետապնդումների սեւ գոտին սրբադիմակ գայլահոգին առանց ամաչելու խոսում է արդարության եւ արդարադատության մասին։

Ատելության եւ անհանդուրժողականությանը նվիրված հատվածը ընդհանրապես զավեշտ էր։ Փաատորեն, օրինակ, ես ինքս եմ մեղավոր դագաղների, սեւ ժապավենների, շնաբարո թաթիկների, ֆեյքային ասֆալտափռումների, պատերին ծեփվող վնգստոցների եւ այլ նմանատիպ արտաթորանքի համար։

Այս բացատրությունները ոչնչով չեն տարբերվում Հիտլերի կողմից հրեաներին, կամ երիտթուրքերի կողմից՝ հայերիս թիրախավորելու հիմնավորումներից։

Հոկտեմբերի 27-ի ակնարկը պարզապես անբարո էր, ռուսի ասած՝ дно.

Հաջորդիվ Նիկոլը բացահայտեց նաեւ Վենետիկի հանձնաժողիվի կոռումպացված լինելու մասին իշխանական պատգամավորների մեղադրանքների շան գլուխը։

Ղարաբաղի մասով հիմա չխոսեմ, առանձին թեմա է։

Իրականում լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի։ Քոնը ղժղժան քարոզարշավն  է»,-նշել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ