03 Հուլիսի, Ուրբաթ, 2020
KFC

Մինչև սահմանադրական հանրաքվե անցկացնելու որոշումը Վենետիկի հանձնաժողով չուղարկելու հարցին անդրադառնալը` Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

5DC6E15E-0EF8-4398-9FAD-BEDD1933AE8B

Ես և իմ քաղաքական թիմն ուզում ենք ստեղծել անկախ դատական համակարգ, որի որոշումներն էլ ծանրութեթև չանեն: Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

«Հեղափոխությունից հետո չի եղել ու չի լինելու այնպես, որ ընտրությունները բերեն ցնցումների: Հանրաքվեի ինստիտուտը պետք է ուժեղացվի», – ասաց նա:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են, որ այս Սահմանադրական դատարանն իրենց թիմից չի, էլ ի՞նչ են ուզում՝ Փաշինյանն ասաց, որ իրենք  ուզում են անկախ դատական համակարգ, այլ ոչ թե իրենցից չկախված դատական համակարգ, բայց որը կախված է նախկին կոռուպցիոն համակարգից:

Հարցին, եթե վստահ են իրենց թեզի և ճշմարտության մեջ, ինչո՞ւ նախագիծը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով՝ վարչապետն ասաց, որ Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում այս իրավիճակի վերաբերյալ քննարկումներ է ունեցել բազմաթիվ գործընկերների հետ: «Կարող եմ ասել, նրանք զարմացած են, որ ՀՀ-ում այս տրանսֆորմացիայի շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունեցել: Ես չեմ ուզում թաքցնել, նաև եվրոպացի գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել այս ողջ պրոցեսին, որով, ըստ էության, իրավունքի չարաշահման հստակ դեպքի հետ գործ ունենք կապված այս տրանսֆորմացիոն երևույթի հետ: Այն տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ներքո, և ես կարծում եմ, որ մինչև այդ հարցին մենք կանդրադառնանք, Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի՝ այդ թվում եվրոպացի մեր գործընկերներին»,- ասաց նա և հավելեց.

«Իսկ այդ հարցը մենք կդիտարկենք, կքննարկենք: Մենք եվրոպական ինստիտուտների հետ քննարկումների մեջ ենք՝ հասկանալու համար թե ինչպես ենք մոտենալու այս խնդրին»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ