06 Ապրիլի, Երկուշաբթի, 2020
KFC

Ի՞նչ է նշանակում «զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները», պարոն Դավիթ Տոնոյան

158036

«Ս.թ. փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ:

Աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները (Ընդգծումը մերն է – խմբ.):

Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները»:

86766420_3438911852849877_2534785029746196480_o

Ըստ միանգամայն պաշտոնական բառարանի.

մասունք – բացատրություն

մասունքի, [գոյական] 
1. (եկեղեցական) Եկեղեցական սրբերի կմախքի մասեր, որոնք, ըստ կրոնական պատկերացումների,
հրաշագործ զորություն ունեն: 
2. (փոխաբերական) Որևէ նշանավոր՝ թանկագին մարդու աճյուն կամ աճյունի մասեր:
3. (փոխաբերական) Որևէ կարգի հին հուշարձանի մնացորդ:
4. (փոխաբերական) Առհասարակ՝ շատ թանկագին՝ սրբազան բան:

Ի՞նչ է նշանակում «զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները», պարոն Դավիթ Տոնոյան: Հիմա թշնամու ասկյարի լեշն ի՞նչ է համարվել` սրբազան բա՞ն, ինչ-որ պաշտոնյայի համար այդ ասկյարը նշանավոր, թանկագին մա՞րդ է, թե՞ սուրբ է, որի կմախքի մասերը հրաշագործ են… Ինչպե՞ս սա հասկանալ, գրողը տանի: Այդ ո՞ր մի թավշյա տգետի կամ ներդրված գործակալի մտքով է անցել նման բան զետեղել ՊՆ պաշտոնական կայքում:

Թո՜ւ…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ 

Աղբյուրը՝ Իրավունք

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ