06 Ապրիլի, Երկուշաբթի, 2020
KFC

Փառք և պատիվ հայ ազգին, բոլոր այն նվիրյալներին, որոնց պայքարի գնով այսօր մենք ունենք ազատ, անկախ Արցախ՝ Արցախի Հանրապետություն. Գևորգ Գևորգյան

48360246_2114604238577915_716258445979811840_o

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր համայն հայության միասնականության և ազգային զարթոնքի տոնն է՝ Արցախի վերածննդի օրը։ 1988թ. փետրվարի 20ին, արցախցիները ինքնորոշման որոշում կայացրեցին։ Այդ որոշման շուրջ համախմբվեց ողջ հայությունը։ Դա մեր պայքարն էր հանուն ազատության, հանուն Հայրենիքի։

Շնորհավորում եմ համայն հայությանը այս մեծագույն ազգային տոնի՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։

Փառք և պատիվ հայ ազգին, բոլոր այն նվիրյալներին, որոնց պայքարի գնով այսօր մենք ունենք ազատ, անկախ Արցախ՝ Արցախի Հանրապետություն»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ