06 Ապրիլի, Երկուշաբթի, 2020
KFC

Քարոզարշավը սկսել է ու ձեր ականջներին տոննաներով լապշա կկախեն, սեր կբացատրեն ու կտերով, ստերով, կեղծիքներով կկերակրեն

613345

Ժողովրդական ալիքի արդյունքում իշխանական պաշտոններում տեղավորված գործիչներին շատ արագ փչացրեց «պալատական փափուկ» կյանքը և նրանք սկսեցին կտրվել ՀՀ քաղաքացիներից, աստիճանաբար հեռանալ, սառել և նաև հաճախ «մուննաթ» գալ:

Ինչևէ, քարոզարշավ է ու այն ունի իր ուրույն կանոնները, և ինչպես ամուսնական զույգերի դավաճանության դեպքում է լինում, պետք է սկսել կրկին սիրաշահել, հաշտվել, քաղցր ու հուզառատ խոսքեր ասել, խոստումներ, նվերներ տալ…
Եվ ներկա վարչակազմը կարծես բացառություն չէ և նույնիսկ ավելի մտածված և հիմնավորված է ներկայացնում իր սերն ու նվիրումն առ ժողովրդին՝ նրա առանձին սեգմենտներին, շերտերին:

Ձեզ թվում է պատահակա՞ն էր «Յարխուշտայի» փառատոնը, «ՃԵԿ բալային համակարգի» վերաբերյալ սիրառատ ու հանգիստ լայվ-մտերմիկ զրույցը, ժողովրդի կարևորությունն ու նշանակությունը պատեհ անպատեհ նշելը…Իհարկե ո՛չ…

Դեռ ժամանակ կա և հաստատ նման ակցիաների, բոնուսների, սիրատոչոր խոսքերի, սիրո զեղումների ու քայլերի ականատեսը կլինենք ու «կվայելենք»…

Իսկ այդ քայլերը մտածված ու նպատակաուղղված են՝ «Յարխուշտան» ազգայնականների, բալային համակարգը հատկապես տաքսու վարորդների և առհասարակ վարորդների համար, պաշտոնանկություններ ու բացահայտումներ էլ կլինեն տեսարանների սիրահարների համար և այլ յուրօրինակ, աննախադեպ քայլեր…

Սորոսական վարչարարների ու ակտիվիստների, ԼԳԲՏ համայնքի և այլոց լռությունն ու պասիվությունն էլ է տեղավորվում այդ աշխատաոճի մեջ…

Մի խոսքով ժողովուրդ ջան յուղեք ձեր համապատասխան տեղերը, թուլացեք ու հաճույք ստացեք…
Քարոզարշավը սկսել է ու ձեր ականջներին տոննաներով լապշա կկախեն, սեր կբացատրեն ու կտերով, ստերով, կեղծիքներով կկերակրեն:

Վայելեք, մինչև խելքի գաք… Գրում է Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ