19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կայացվել են կադրային որոշումներ. Փաշինյանը՝ բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննարկման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կառավարությունում կայացած քննարկմանը:  ՀՀ վարչապետը քննարկման վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եւ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, սակայն, կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եւ մենք կհաղթենք: Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ