27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հերիք է անիմաստ ինքնահաստատվեք ՀՀԿ-ին հիշելով». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թիմից թիմ թռած, հանուն մանդատի սեփական քաղաքական ու ընկերասանիկական հարաբերությունները մոռացած Հայկ Կոնջորյանը այսօր նորից փայլել է իր մտքի գոհարներով` հայտարարելով որ մենք ՈՉ-ի ոչ ֆորմալ շտաբի մեջ ենք։ Չգիտեմ` Կոնջորյանը երազ է տեսել, թե եղունգ նայել, բայց ես ասում եմ իրականությունը։

Գնացեք և ձեր քարոզարշավը անցկացրեք; Հանրապետականները չեն մասնակցելու ձեր կողից ձևավորված կեղծ օրակարգով քաղաքական կլոունադային։

Հերիք է անիմաստ ինքնահաստատվեք ՀՀԿ-ին հիշելով` հալվա ասելով բերանդ չի քաղցրանում։

Ֆորմալ առումով պատգամավոր ես, ոչ ֆորմալ առումով` ճամբարափոխ…

Հ.Գ.
Քո քաղաքական գործունեության լավագույն գնահատականը տալիս է Google-ը։ Երբ փորձում ես փնտրել` «այսքան երիտասարդ, բայց արդեն Նատաշա»  ասույթը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ