16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունների համար կենաց-մահու խնդիրը ոչ այնքան «ոչ»-ի շտաբի ստեղծումն է, որքան մասնակցության թվի ապահովումը. Հրապարակ

Հանրաքվեն ինքնին շատ լուրջ ինստիտուտ է. խորհրդարանական ընտրությունների սկզբունքը չի գործում այս դեպքում, խորհրդարանականի դեպքում լոկ դրական ձայներով են արդյունքները հաշվում. հանրաքվեի դեպքում գործում է պրակտիկան, որը կիրառվում է ողջ աշխարհում։ Դա ընդունված նորմ է․ հանրաքվեն կայացած է համարվում, եթե ընտրական իրավունք ունեցող 50% +1 կողմ է քվեարկել, ասել է թե` եթե անգամ դու ավելի շատ «կողմ» ձայն հավաքես, քան մեկ տարի առաջ (800 հազարից ավելի), միեւնույն է, բավարար չէ, եթե չկա բավարար մասնակցություն։

Բավարար թվով մարդիկ պետք է գնան, թեկուզ «չէ» ասեն, որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, իսկ դա շատ դժվար է ապահովել` հազար ու մի պատճառով։ Հիմա իշխանությունների համար կենաց-մահու խնդիրը ոչ այնքան «ոչ»-ի շտաբի ստեղծումն է, որքան մասնակցության թվի ապահովումը։ Որպեսզի մինիմալ շեմը` 650 հազար ձայնն ապահովվի, պետք է մասնակցի 1 միլիոն 300 հազար ընտրող, այլապես հանրաքվեն չեղյալ կհամարվի։ Միակ երկիրը, որ 50% կողմով եւ մասնակցությամբ կարող է հանրաքվե ապահովել, Ադրբեջանն է»,- ասաց սահմանադրագետ մեր զրուցակիցը:

Իշխանությունները գնում են խոշոր քաղաքների քաղաքապետերի ընտրություններն էլ ապրիլի 5-ին անելու ճանապարհով, որ մասնակցությունն ապահովվի։ «Խելոք քայլ են մտածել, բայց դա չի նշանակում, որ եթե դու գնացել ես ընտրատեղամաս,  պարտավոր ես վերցնել նաեւ հանրաքվեի ընտրաթերթիկը»: Կստիպեն։ «Եթե 10 տոկոսն էլ ասի` չեմ վերցնում, հանրաքվեն ինձ հետաքրքիր չէ, բավարար է»: ՍԴ դատավորներն իրավունք ունեն դիմել Եվրոպական դատարան. այդ դեպքում ի՞նչ է լինելու։ «Այո, անպայման կդիմեն եւ կհաղթեն»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ