20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Դա նշանակում է, որ վարչական ապարատին հրապարակավ ցուցում է տրվում կեղծել ընտրությունները

download

Ուշագրավ է, որ արդեն շատերը խոսում են այն մասին, թե արդյոք Փաշինյանը կգնա՞ ընտրակեղծիքների, թե՞ չի գնա։ Եթե կեղծի, ապա կմարսի՞, թե՞ չի մարսի։

Շրջանառվում է նաև հանրաքվեից հրաժարվելու տարբերակը։ Այսինքն՝ վախենալու և հետ քաշվելու տարբերակը։

Անհրաժեշտ թիվ ստանալու ընտրազանգվածային ռեսուրս իշխանությունը չունի։ Մնում է կեղծիքը։

Եթե «էս գլխից» ապրիլի 5–ի հաղթանակին նվիրված բանաստեղծություն է գրվում, ապա դա նշանակում է, որ վարչական ապարատին հրապարակավ ցուցում է տրվում կեղծել ընտրությունները և ձայներ ապահովել։

Ինքն էլ է հասկանում, որ 650 հազարի չափ «այո» քվե «խփելն» առանց կեղծիքի հնարավոր չէ։ Հատկապես, որ «հպարտների» քանակը կտրուկ նվազել է։ Դա է պատճառը, որ Փաշինյանը դիմում է Հայաստանը հեռվից սիրողների օգնությանը։ Դա է նաև պատճառը, որ համայնքապետերին արդեն քանակային պլաններ են իջեցվում։

Ուստի՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես «ոչ» կասի մեկ դերասանի թատրոնին ու մեր երկիրը տնամերձ բոստանի վերածելու հանրաքվեին (բոյկոտելով կամ «ոչ» քվեարկելով), պետք է հանրաքվեն դարձնել մեկնակետ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։

Այս մասին գրում է վերլուծաբան Անդրանիկ Թեւանյանը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ