16 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

«Ճգնաժամը Ազգային Ժողովում է, իշխանական մեծամասնության մեջ եւ ոչ թե Սահմանադրական դատարանում». Մարգարիտ Եսայան

17010_b

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այո, կա ճգնաժամ, եւ այն Ազգային ժողովում է

Ճգնաժամը Ազգային Ժողովում է, իշխանական մեծամասնության մեջ եւ ոչ թե Սահմանադրական դատարանում եւ նրա շուրջ։ Ինքներդ ձեր միջի ճգնաժամը նախ հաղթահարեք, կողմնորոշվեք։

Երկրի օրենսդիր մարմինը դարձրել եք շատ մազալու բան։ Մեկ արտահերթ անում եք, մեկ չեք անում, մեկ օրենքի նախագիծը «նախաձեռնողը ետ է կանչում վերջին պահին», մեկ հոխորտում եք, մեկ էլ նահանջում եք վախկոտի պես։ Հուսամ, ձեր մեջ կան սթափներ, որ այլեւս զգում են պահի լրջությունը եւ հասկանում են, որ երկիր ղեկավարելը, հանաք-մասխարություն չէ, հասկանում են, որ հակասահմանադրական քայլերը եւ սահմանադրական կարգի տապալումը օրենքով դատապարտելի արարքներ են եւ գալու է ժամը, երբ պատի տակ կանգնած եք լինելու շատ խղճուկ եւ խեղճացած։ ԱԺ-ն այսօր սկսեց եւ չշարունակեց արտահերթ նիստը, էս մարդիկ չեն հասկանում, որ երկիր ղեկավարելը սեւագրության ժամանակ չունի, եւ մսուր-մանկապարտեզից շատ հեռու է, պարտավոր են յոթ չափել եւ մեկ կտրել։

Ինքներդ ձեզ գցել եք փոսը, դուրս գալը անհնարին էլ ինելու, բայց էլի եմ ասում, իմ հոգսը դուք չեք ձեր իշխանությունը չէ, իմ հոգսը երկրի վարքն է, հեղինակությունը, եւ այն փրկելու մասին պարտավոր ենք լրջորեն մտածել․․․

Հ․Գ․Իրականում, եթե այս ամենը հասկանալով են ետ վերցրել հակասահմանադրական նախագիծը, միայն ողջունելի է․․սպասենք…»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ