26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սահուն անցում ենք կատարում փետրվար՝ հավաքագրելով նոր ստեր, կեղծիքներ ու խնդիրներ

Երկու տարվա ընթացքում պետք է սովորական լիներ երկրում տեղի ունեցողը ու զարմանալու առիթ չդառնար, բայց իշխանությունը բռնազավթածների 2020-ի կազմակերպված հունվարն ամփոփման կարիք ունի։

Հունվարը շատ կարճ, բայց խոսուն դրվագներ ունի իշխանությունը զավթածների ապիկար կառավարման, իրավականության սնանկության, քաղաքացիներին անարգելու և երկրի ոչ ներկայի, ոչ էլ ապագայի մասին, անգամ հպանցիկ չմտածելու մասին։

Խայտառակ, ոչինչ չասող, կեղծ թվերով ասուլիս:

Հունվարին իշխանության զավթիչները կազմակերպեցին հարձակումների հերթական շարանը Սահմանադրական դատարանի ու դատարանի նախագահի վրա՝ բացահայտ քաղաքական ճնշումներով (ո՞ւր է մեր նախագահը)։

Քրեական գործեր, որոնք հարուցվեցին միայն գործադիր իշխանության ղեկավարի աթոռին նստածի ցանկություններով ու կապրիզներով։
Ազգային ժողովը զավթածների խմբակցության անհանդուրժող վերաբերմունքի ևս մի դրսևորում (փողոցային պահվածքը)։

Չարաբաստիկ գրիչը, որը մեր երկրում արդեն քաղաքական ծանրակշիռ փաստարկ է։ Չի բացառվում նաև ապագայում հարուցվելիք քրեական գործերի հիմքում դրվի արդեն «քաղաքական հեղինակություն» ձեռք բերած գրիչը։

Բողոքի ակցիաներ՝ զոհված զինծառայողների ծնողներից մինչև ծննդատների փակում, վարորդներից մինչև մսավաճառներ։
Եվ այս ամենը լուծում չստացած՝ սահուն անցում ենք կատարում փետրվար՝ հավաքագրելով նոր ստեր, կեղծիքներ ու խնդիրներ։

Աննա Մկրտչյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ