16 Փետրվարի, Կիրակի, 2020
KFC

Ինչպես Ազատություն ռադիոկայանը լուսաբանեց Նիկոլ Փաշինյանի քծնապատմությունը. Իշխանյան

47453_Hovhannes_Isjxanyan_M

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առանձին-առանձին հարցազրույցի հրավիրվեցին Իմ քայլի երկու պատգամավոր՝ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը (24′, 25′)։

Կոնջորյանն այն պատգամավորն է, որը լքեց իր կուսակցությունը, որպեսզի դառնա իշխանության ներկայացուցիչ, սակայն նա Ազատության եթերում էնտուզիազմով դատապարտում էր քծնանքը։

Հայկ Կոնջորյանի հարցարույցի վերնագիրն է․ «Հրայր Թովմասյանը նախկին ռեժիմի այլանդակ դեմքն էր հարդարում․ Հայկ Կոնջորյան»։ Վերնագիրը պարունակում է և՛ վիրավորանք, և՛ ատելության խոսք։ Հարցազրույցում Կոնջորյանը բնութագրում է Թովմասյանին որպես սատանայի փաստաբան, այս խոսքը ևս պարունակում է և՛ վիրավորանք, և՛ ատելության խոսք։ Հարցազրույցն ուղղված է Նիկոլ Փաշինյանին արդարացնելուն ու նրա ասածները փաստելուն (մի հայտնի քաղաքական գործիչ այս հարցազրույցը կանվաներ քծնանք)։

Ալեն Սիմոնյանի հետ զրույցը կրկին Հրայր Թովմասյանի գրչի շուրջ է՝ համեմված Նիկոլ Փաշինյանի գրչային պատմության բամբասանքների ոճով, որով փորձում է ապացուցել վարչապետի խոսքերի ճշմարտացիությունը։

Հարցազրույցի վերնագիրն է «Վանեցյանն ինձ զանգահարել է Հրայր Թովմասյանի հարցով․ Ալեն Սիմոնյան»։ Վերնգրում ատելության խոսք չկա, սակայն նման է բամբասանքի ու սրանով ևս մի հարված է հասցվում Թովմասյանին՝ առանց ազատության եթերում պաշտպանվելու հնարավորության (մի հայտնի քաղաքական գործիչ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը նույնպես կանվաներ քծնանք):

– Եթերում մի քանի անգամ առանց մեկնաբանության հեռարձակվեց Փաշինյանի լայվը, ամբողջությամբ ու առանձին կտորներով՝ մի քանի րոպե տևողությամբ։ Առանձին-առանձին կտորների վերնագրերից են․ «Սատանան մանրուքների մեջ է», «ՍԴ նախագահը դարձել է քաղաքական ընդդիմություն». Փաշինյան»։ Ամբողջ տեսանյութի վերնագիրը՝ «Հրայր Թովմասյանը ներքաշվել է հիբրիդային հեղափոխության տրամաբանության մեջ. Փաշինյան»։ Հիշում ենք, Փաշինյանը չկարողացավ ոչ մի փաստ բերել, սակայն այս խոսքերը առանց որևէ մեկնաբանության, վերլուծության տարածելը դրանք ճշմարտացի դարձնելու միտում ունի։

– Ընթացքում նաև հարցազրույց վերցրին Իմ քայլի քաղաքական փաստաբան Տիգրան Եգորյանից, որը կրկին խոսեց ՍԴ ճգնաժամից ու դատարանը յուրացնելուց։

Հրայր Թովմասյանին պաշտպանող որևէ տեսակետ չգտա, եթե կա, ասեք, եթե նույնիսկ լինի էլ իշխանությանը տված ժամանակահատվածի մեջ կկորի։

Հիմա տեսեք։ Բոլորը հասկացան, որ Նիկոլ Փաշինյանը փաստերից զուրկ է կամ առնվազն չգիտի, թե փաստն ինչ է, երբ Թովմասյանի հասցեին հնչեցրած մեղադրանքն ապացուցելու համար ինչ-որ գրիչի ու ջան-երի պատմությունով սնեց բոլորիս։ Ուրեմն, ինչ անել, գործի դնել հավատարիմ մեդիաներին ու պատգամավորներին, որովհետև եթե փաստ չկա, բայց նույն բանը որ մի քանի հոգի ու շատ ասի ճշմարիտ կթվա։

Ինչո՞ւ եմ սա գրում, որ կապեմ Հրայր Թովմասյանի լացի տեսարանի հետ։ Խնդրեմ, երկու օր ա Ազատության եթերում միայն Թովմասյանի դեմ ճառեր ենք լսում, առանց որևիցե պաշտպանության, առանց մյուս կողմի որևիցե կարծիքի։ Ֆեյսբուքում տեսնում եմ իրավաբաններ, լրագրողներ, իրավապաշտպաններ, ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, որոնք քննադատում են Փաշինյանի արածը, բայց Ազատությունը չի գտնում էդ մարդկանց, ուրեմն Իմ քայլի քաղաքական քարոզչությամբ ա զբաղված։

Չէիք հավատում, որ մարդուն դիտավորյալ դեմոնիզացնում են, նայեք Ազատության եթերը։ էթիկայի խախտում էիք ուզում, խնդրեմ խոսեք Ազատության էթիկայի այբբենարանային խախտումից։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ