24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առաջիկայում հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու. ՊՆ

Մեր սպառազինությունն ու այն կարողությունները, որոնք Զինված ուժերին անհրաժեշտ են իրենց խնդիրները կատարելու համար, ավելացված են: Ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, բայց ասեմ, որ մեր կարողությունները տասնյակ տոկոսներով ավելացել են: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Լրագրողների այն հարցին, թե այս տարի արդյոք զինվորներին սնունդը 100 տոկոսով կապահովվի նոր ձևաչափով, նախարարը նշեց, որ դրա համար արվում է ամեն ինչ:

«Այս պահին փաստենք, որ սննդի ապահովման փորձնական ծրագիրը հաջողված է, կարող ենք ավելին ասել, որ մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված»,-ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանն ընդգծեց՝ առաջիկայում հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ