08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միակ պատմությունը, որ ոտի վրա է հորինվել, դա դու ես . Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Վանեցյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր, ախր ես քեզ այնքան լավ գիտեմ..

Գիտեմ, ոնց գլուխդ պտտվեց վաղաժամ ուսադիրներից և ուշադրությունից: Քեզ թվաց, որ Նիկոլի շողքը դա դո՞ւ ես, հընգեր ջան:

Քեզ թույլ ես տալիս ցածրորակ արտահայտություններ անել` մոռանալով, որ քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են ինձ ես պարտական:

Ասում ես ինձ նախկին ընկեր այն պարագայում, երբ ես ամեն հարցազրույցում, ի հեճուկս քո դավաճանության, ինձ, վարչապետին, երկրին, քեզ ընկեր եմ անվանել: Ես քեզ շանս տվեցի դառնալ հեղափոխական, դու գնացիր քո մանկության երազանքի ետևից` «դառնալ Սերժ», այդ հարցում էլ քեզ կօգնեմ, խոստանում եմ. կսերժացնեմ մինչև վերջ և թվիթերը, որի գաղտնաբառը դու նույնիսկ չգիտես, քեզ չի օգնի:

Դու այլևս, բացի փողից, ուրիշ բան չունես: Եվ միակ պատմությունը, որ ոտի վրա է հորինվել, դա դու ես»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ