02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Մի ամաչիր խոսել Քրիստոսի մասին

Շատերն ասում են, իմ հավատքն իմ սրտի մեջ է: Բայց Քրիստոսն այսպիսի հավատքով չի բավարարվում: Նա պահանջում է բերանացի վկայություն: Նա ասում է. «Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Եւ ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մտ 10:32-33): Ինչու՞ է Քրիստոսն այսպես ասում: Սբ. Հովհան Ոսկեբերանը բացատրում է. «որպեսզի մեզ դրդի համարձակության, ավելի մեծ սիրո ու բարձրացնի: Նա մեզ քաջության է կոչում: Եվ ով սա հասկանա, ոչ միայն համարձակությամբ կուսուցանի ուրիշներին, այլև դժվարություններին կհամբերի հեշտությամբ ու պատրաստակամորեն»: Սիրելի բարեկամ, մի՛ ամաչիր խոսել Քրիստոսի մասին:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ