08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔՊ-ում կքննեն իմքայլականի աղմկահարույց գրառումը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարություն է տարածել՝  կապված «Իմ քայլը» ավագանու խմբակցության անդամ, ՔՊ կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյան ֆեյսբուքյան հայտարարության հետ, որտեղ վերջինս տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարն ու գրառում կատարել:

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»,- ասված է գրառման մեջ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ