24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ են խոսել Հրայր Թովմասյանն ու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսից հետո

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հեղափոխությունից հետո պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել Փաշինյանին, մինչդեռ վերջինս մերժել է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականի մայիսից սկսած սկզբում ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ «քանի, որ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, ես կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք իրար հետ կարող ենք անել չգիտեմ ինչեր»: Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ, իսկ Հայաստանի Հանրապետությունը կունենա Սահմանադրական դատարան», – հայտարարեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ