27 Փետրվարի, Հինգշաբթի, 2020
KFC

Այսօր մեր պետության իրավակարգը պահող միակ սյունը մնացել է Սահմանադրական Դատարանը

48360246_2114604238577915_716258445979811840_o

Այսօր մեր պետության իրավակարգը պահող միակ սյունը մնացել է Սահմանադրական Դատարանը, բոլոր ինստիտուտները ապազգային իշխանությունը վարկաբեկել և կազմաքանդման պրոցեսի մեջ է դրել: Եվ քանի որ բացառապես ՍԴ-ի լիազորությունների շրջանակում է քննարկել և ուժը կորցրած ճանաչել օրենքը կամ նորմատիվ իրավական ակտը, եթե այն հակասահմանադրական է, ուստի իշխանությունը բոլոր օրենքները շրջանցելով, ռեպրեսիվ մեթոդներով, ամեն գնով փորձում է ազատվել ՍԴ նախագահից և դատավորներից, փոխարենը իր կամակատարներին նշանակելու հեռանկարով: Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ փաստացի այսօր այն միակ պետական պաշտոնյան է, ով պահում է այդ սյունը, սա պետական մտածողության լավագույն օրինակներից է: Կոչ եմ անում երկրի ճակատագրով մտահոգ բոլոր անհատներին, քաղաքական ուժերին միասնականորեն պայքարել և թույլ չտալ, որ երկրի Սահմանադրական Դատարանը վերածվի իշխանության կողմից ուղղորդվող ամորֆ կառույցի:
Իսկ թե ինչ է այս ամենը նշանակում, «կիրթ» ալիևով հիացած, ազատագրված տարածքները անպետք հողեր հռչակած, դեղին մամուլի աստղի համար, հասկանալի է յուրաքանչյուր մտածող մարդուն: Սահմանադրական Դատարանի նախագահի կողքին կանգնելով և պայքարելով, մենք պայքարելու ենք մեր պետականության և երկրի անվտանգության համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ