11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2020
KFC

«Արժանապատիվ ապրելու պայքար». Մարգարիտ Եսայան

margarit-3

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արժանապատիվ ապրելու պայքար

Հարգելի հայրենակիցներ, ավարտվեց ՍԴ նախագահի տան խուզարկությունը եւ պաշտպանը քիչ առաջ հայտնեց, որ ինչ-որ փաստաթղթեր էին փնտրում, որ չգտան։ Սա, իմիջիայլոց, իսկ ավելի գլոբալ, ուշադիր լինենք, չեք զգո՞ւմ, որ վերջին տասն օրվա ընթացքում իրադարձությունները եւ «սցենարները» այնքան արագ են փոխվում, ինչպես անգամ հոլիվուդյան ֆիլմերի տիտրերը այդքան արագ չեն փոխվում։ 

Գծված է վարչախմբի գործողությունների, իրական եւ մտցածին սյուժեների ճանապարհային քարտեզ, որը նպատակ ունի շեղել մեր հասարակությանը խորքային գործընթացներից, շեղելու հասարակությանը ավելի հանդարտ պայմաններում վերլուծելու այսօրվա վարչախմբի հակասահմանադրական եւ հակապետական քայլերը։ Մարդկանց նետում են տեսարաններ, փորձելով դրանց մենախոսություններում անպայման չմոռանալ նախկիններին, վարկաբեկելու քինախնդրությունը, մարդկանց թամաշաներ են մատուցում, որպեսզի հասարակությունը , որ քիչ-քիչ սթափվում է լեթարգիական քնից եւ էյֆորիկ միջոցների ազդեցությունից, եւս մեկ անգամ ընկնի ապատիկ տրամադրությունների գիրկը եւ կրկին կորցնի սթափ ընկալելու կարողությունը…

Նայեք լրահոսը, նայեք մարդկանց բողոքների ակցիաները, նայեք մայրաքաղաքի կենտրոնում կրակոցներ արձակած «վատտղագործակալին», նայեք համատարած բռնությունները՝ ռեալ, վիրտուալ,իրական, հոգեբանական , ամեն ձեւի բռնությունների համայնապատկերում, որ ստեղծում է վարչախումբը:

Ապա շրջվեք եւ նայեք, թե իր էջում ինչ է գրում Նիկոլը՝ գրում է, որ բռնությունը տեղ չպիտի ունենա, որ չի կարող լինել, որ մերժելի է․․Յա՝, ի՞րոք, իսկ դու ինչպես տիրացար իշխանությանը, «թավշյա» լպրծուն բռնությամբ։ Դու անում ես, դու դատապարտում, մեկ դերասանի թա՞տրոն․․․

Ախր դրամատուրգիայից մի քիչ հասկացող մարդը պարզ տեսնում է, թե ի՞նչու եւ ո՞ր պահին է հարմար գլխավոր դերակատարի ռեպլիկը, տեսնում է, թե երբ են հայտնվում մասովկեքը, կամ, երբ է հարմար, որ բեմը պտտվի եւ մեկ այլ նոր միզանցսցեն երեւա դահլիճում նստածներին…

Իսկ հուշարարաը միշտ նույն տեղում է, ապահովելով իր անձի անձեռնմխելիությունը․․․

Պարոնայք, երդվյալ ատենակալներ, ձեզ խաբում են․․․
Հ․Գ․ ՍԴ նախագահը եւ ՍԴ դատավորները այսօր պետականության անսասան վահանն են․․․

Երանի նրանց եւ ամոթ մեզ…»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ