27 Փետրվարի, Հինգշաբթի, 2020
KFC

Հենրի-Հայկ Զաքարեանը հրազենից վիրավորվել է գլխի շրջանում. վիճակը ծայրահեղ ծանր է. Սահակ Օհանյան

1

Արցախում վիրավորված զինծառայողներից Հենրի-Հայկ Զաքարեանի վիրահատությունն անցել է բարեհաջող, սակայն վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

«Մոտ 1.5 ժամ առաջ վիրահատությունն ավարտվել է, այն անցել է բարեհաջող: Մեր վիրավոր Հենրի-Հայկ Զաքարեանը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում: Ներկայում վիրավորը դեռ գտնվում է Մարտակերտի հոսպիտալում, որոշ ժամանակ հետո կտեղափոխեն Ստեփանակերտ։ Մոտակա օրերը կքննարկենք Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխելու հարցը, եթե Արցախի մեր գործընկերները նման խնդրանքով դիմեն: Այժմ զինծառայողին Երևան տեղափոխելու խնդիր դեռ չկա, քանի որ վիճակը պետք է կայունացնել: Չվնասելու համար մենք չենք ուզում շտապել: Երբ իրավիճակը թույլ կտա, մենք նրան կտեղափոխենք Երևան»,- պարզաբանեց նա:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ