20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կադրային ջարդ

Այսօր ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում, տեղեկացնում է shamshyan.com-ը։ Արման Սարգսյանի հրամանով՝ Ռաֆայել Պողոսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ։  ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Արթուր Շմավոնյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։ 

Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը ազատվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։  Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Արթուր Զոհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ։ 

Մեկ այլ հրամանով՝ Արմեն Գասպարյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։  Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ