26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2020
KFC

Զարմացած եմ․ Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

2892192B-6E3C-486C-BDD3-9F73BFCA3636

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել առ այն, որ ՀՀ առեւտրային բանկերից մեկը 6.5%-ով 300 մլն է ներգրավել. սա վերագրել է իշխանության հաջողություններին եւ այդ 300 մլն-ը ներդրում դիտարկել։  

Ճիշտն ասած մտադիր չեմ քաղաքատնտեսական բացատրություններ տալ։ Պարզապես զարմացած եմ։ Արդյոք նա տեղյա՞կ է բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք տեղեկացվա՞ծ է թե վերջին 2-3 տարիներին տոկոսադրույքների ինչ հսկայական անկում կա վարկային ռեսուրսների շուկայում, արդյոք գիտի՞, որ Արեւմուտքի չաճող տնտեսության հիմնական լծակը մնացել է փող տպելը, արդյոք գիտի՞ բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք գիտի՞, որ 0-1 տոկոսով եվրովարկերը ամնատարածվածն են, արդյոք տեղյա՞կ է, որ Արեւմուտքում որոշ կարճաժամկետ արժեթղթերն ավելի թանկ են, քան երկարաժամկետները, արդյոք հասկանո՞ւմ է, որ նման միջոցառումները հարաբերականորեն արժեւորելու են դրամը եւ արդյոք ընկալում է, որ այդ սովորական բանկային միջոցառումը ներդրման հետ կապ չունի։

Ի վերջո, արդյոք նա տեղյա՞կ է, որ 7 ամիս առաջ վրացական TBC-ը այդ նույն միջոցները տեղաբաշխել է 5.75%-ով, իսկ 2014-ին Լոնդոնի բորսայում IPO է արել տեղաբաշխելով 640 մլն (այ սա ներդրում էր)։

p.s. Ասածս նպատակ չունի նսեմացնելու բանկին։ Դա լուրջ եւ հաջող քայլ է (անկեղծ շնորհավորում եմ) մոտենալու վրացիների ֆինանսական ձեռներեցությանը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ