29 Մարտի, Կիրակի, 2020
KFC

Միջադեպի պահին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել. Վիկտոր Սողոմոնյան

Վիկտոր-Սողոմոնյան

Միջադեպի պահին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել, իսկ հետո արդեն աշխատակիցները չեն կարողացել վերադառնալ և մտնել, քանի որ ոստիկանությունը շրջափակած է եղել հյուրանոցի մուտքը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն՝ անդրադառնալով «Էրեբունի պլազա» հյուրանոցում այսօր հնչած կրակոցներին։

«Որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, կամ ինչքանով է դա մեզ առնչվում՝ չգիտեմ։  Կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել։ Եթե մեզ ինչ-որ բանով այս միջադեպն առնչվում է, բնական է՝ կմեկնաբանենք, հայտարարություն կտարածենք։ Հիմա որևէ տեղեկություն չունեմ», – ասաց նա։

Սողոմոնյանը միաժամանակ նշեց, որ «Էրեբունի պալազայում» գործում են բազմաթիվ գրասենյակներ, իսկ ահա երկրորդ նախագահի գրասենյակը գտնվում է վեցերորդ հարկում։

«Քանի չունեմ պաշտոնական տեսակետ, ենթադրում եմ, որ իրավապահ մարմինները հաղորդագրութուն կտարածեն։ Երբ կլինի իրադարձությունների նկարագիր, և եթե պարզվի, որ մեզ առնչվում է՝ տեղեկություններ կհայտնեմ», – ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Վերջում նա հիշեցրեց, որ գրասենյակը հյուրանոցում տեղակայված է արդեն 12 տարի, և իրենք անվտանգության մակարդակի առումով որևէ դժգոհություն չունեն։

KFC

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ