25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իշխող քաղաքական ուժը տապալեց». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկակի ստանդարտներ… Իշխող քաղաքական ուժը տապալեց իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծելը, թե բա ժողովրդի կարծիքն հաշվի ենք առնելու:

Հեղաշրջումից հետո մեր երկիրը հայտնվեց խորը հակասությունների ու հանրային տարաձայնությունների դաշտում։ Ոչ միայն սևերի-սպիտակների բաժանում՝ այն պարագայում, որ հեղափոխության կարգախոսներն էին թավիշն ու համերաշխությունը, այլև՝ հակասական որոշումների ու տրամադրությունների տոտալ գերիշխանություն։

Մի կողմից՝ պայքար ատելության խոսքի դեմ, մյուս կողմից՝ ատելության խոսքի տարածում հենց կառավարության շենքից ու կառավարական առանձնատնից։

Մի կողմից՝ աշխատելու, երկիրը ծաղկեցնելու, աղքատությունը գլխում հաղթահարելու կոչեր, մյուս կողմից՝ առանց որևէ պատճառաբանության մարդկանց աշխատանքից ազատելու, կրճատելու, եղած կադրերին չօգտագործելու միտում։

Մի կողմից՝ բանակին ու Անվտանգության ծառայությանն ուղղված գովեստի խոսքեր, մյուս կողմից՝ անվտանգության և բանակի գեներալների հետապնդումներ, վարկաբեկումներ։

Մի կողմից՝ պետական միջոցների խնայողության մասին հայտարարություններ և մյուս կողմից՝ բյուջեի անաստված մսխումներ և գործուղումների ու պարգևավճարների շռայլ բաշխումներ։

Ընտրությունների ու ժողովրդի կարծիքն ամեն քայլափոխի հաշվի առնելու խոստումներ, բայց նաև ընտրված պաշտոնյաներին տեռորով դիմում գրել տալու փորձեր և սեփական քայլարած թեկնածուներին ընտրված տեսնելուն ուղղված անլուր ջանքեր։ Մի կողմից՝ նախկին նախագահին ուղղված մեղադրանք՝ տենդերի ընթացքին միջամտելու հետ կապված, մյուս կողմից՝ սեփական քայլարաստ թիմակիցներին տրված մեծ իրավունքներ, մեկ անձից գնման ընթացակարգ և այլն…։

Սրանք երկակի ստանդարտներ են, որը հանրությունը շատ լավ տեսնում է ու արձանագրում: Հիշեցնեմ, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելու հնարավորությունն օրենսդրությամբ սահմանվել էր որպես ընդդիմության վերահսկողական գործունեության արդյունավետ միջոց:

Հ.Գ. Սոցիալապես որքան արդար` այնքան զորավոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար. այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես»: Գարեգին ՆԺԴԵՀ

Հ.Գ.Գ. Հազարամեակների ձայնով մենք կանչում ենք – «Արթնացի′ր, հա′յ մարդ»: Հայկ Ասատրյան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ