09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Երևի հիմա նստած շաուրմա են ուտում, բայց չեն իջնում մեր մոտ. Մսավաճառները վաղը ճանապարհ կփակեն

Մսավաճառներն ու ֆերմերները փակել են Աշոցք-Ամասիա ավտոճանապարհը, քիչ առաջ հայտարարեց կառավարության շենքի դիմաց սպանդանոցային մորթի դեմ բողոքող ցուցարարներից մեկը։ 
«Վրաստան տանող ճանապարհը փակ է։ Ապրե՛ք, ձեր ցավը տանեմ։ Դուք մեր համար եք կանգնած, մենք՝ ձեր։ Հելե՛ք, սաղդ փակեք», – հեռախոսով ամասիացի ցուցարարի հետ խոսելիս ասաց կառավարության դիմաց ցույց անող մսավաճառերից մեկը։

Ցուցարարները բոլոր մսավաճառներին հորդորեցին վաղն առավոտյան՝ ժամը 08։00-ին փակել անխտիր բոլոր միջպետական ճանապարհները՝ յուրաքանչյուրն իր մարզում։

Այս հայտարարությունից հետո գյուղացիները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան՝ պատճառաբանելով, որ այստեղ իրենց ոչ ոք չի լսում։

«Երևի հիմա նստած շաուրմա են ուտում, բայց չեն իջնում մեր մոտ։ Ով կգա միս առնելու՝ միս չտաք», – ասացին գյուղացիները։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ