10 Հուլիսի, Ուրբաթ, 2020
KFC

Սա ձև չի էլի, սա անելու բան չի, որ դուք անում եք. Մարուքյանը զայրացավ

aj1.thumb

ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած 4 օրենսդրական նախագիծ հավանության չարժանացավ և չընդգրկվեց քառօրյայի օրակարգ:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ եթե դրանցից 3-ի մասով կարող է հասկանալ մերժումը՝ հարցի շուրջ ունեցած տարբեր մոտեցումների տեսանկյունից, ապա հիմա չի հասկանում, թե ինչու է մերժվում Սահմանադրական դատարանի որոշման իմպլեմենտացիայի նախագիծը:

Խոսքը, հիշեցնենք, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում լրացումներ կատարելու մասին է, որով սահմանվում էր, որ գրավը չդիտարկել որպես կալանքը փոխարինող միջոց, հակասահմանադրական է:

«Պարոն Գրիգորյան, Ձեզ մեծ ապագա է սպասվում, որովհետև այն էներգետիկան, էնտուզիազմը, էքսպրեսիան, որ դուք ներ եք դնում մեր նախագծերը մերժելուց, ես ապշած եմ: Ասում եք՝ «այո, մերժվեց ձեր նախագիծը, բայց մենք բովանդակային քննարկեցինք, այսինքն՝ մենք ցնծա՞նք դրանից, որ բովանդակային քննարկել եք», – ասաց Մարուքյանը՝ դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին:

 

Մարուքյանն ասաց, որ անհասկանալի է համարում մոտեցումն առ այն, որ թեև կառավարությունը համաձայնում է, որ նախագծում փոփոխություն պիտի կատարվի, բայց փաստացի ասում է, որ ինքն անձամբ այդ փոփոխությունը կբերի:

«Կառավարությունից ասում են՝ «ճիշտ ա, պտի փոխվի, բայց մենք ենք ուզում անենք», ասում ենք՝ ի՞նչ տարբերություն, մենք ենք բերել, այսինքն՝ վիճակագրությո՞ւն եք գողանում», – ասաց Մարուքյանը՝ հավելելով.

«Սա ձև չի էլի, սա անելու բան չի, որ դուք անում եք, դուք վատթարացնում եք ձեր վիճակը նման բաներով»: 

Ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանը նկատեց, որ ոչ թե կառավարությունն առաջարկել է՝ անձամբ բերի փոփոխություն նախագծում, այլ առաջարկել է ԼՀԿ-ի հետ համատեղ նախագծի վրա աշխատել.

«Հուսով եմ, որ իմ ապագայի կանխատեսումների մասով գոնե ձեր կանխատեսումները ճիշտ կլինեն»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ