16 Փետրվարի, Կիրակի, 2020
KFC

«Դատախազը «ճտցրեց» ու իրեն ապահովագրեց. Խափանման միջոցի քննությունն ուշացած էր». Մանվել Գրիգորյանի փաստաբան

82_9982.thumb

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Դատախազության միջնորդությունը և Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց երկրից չբացակայելու վերաբերյալ ստորագրությամբ:

Դատախազությունը նման միջնորդություն էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով: 2 օր առաջ Մանվել Գրիգորյանը՝ սրտի և շնչառական խնդիրների պատճառով, տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին:
Մանվել Գրիգորյանը փաստաբան Լևոն Բաղդասարյանը վստահեցնում է՝ երբևիցե Մանվել Գրիգորյանի գործը չի քաղաքականացվել, չի քաղաքականացվում և չի քաղաքականացվելու: Նրա կարծիքով՝ 1 ու կես տարի առաջ պարզապես երկրի բարձրագույն ղեկավարությանը գցել են թյուրիմացության մեջ՝ հանրությանը «մասկի-շոու» ներկայացնելով:

«Սնունդը, ապօրինի զենքը հայտնաբերվել է Մանվել Գրիգորյանի սեփականության տարածքում, բայց այդ տարածքը տիրապետման և օգտագործման իրավունքով տրված է երրորդ անձանց՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը գուցե հրեշտակ չէ, բայց չի գտնվի պատերազմական մի երկիր, որի գեներալների մասին հակասական կարծիքներ չլինեն:
Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի շրջանակներում շրջանառվող խոսակցություններին, թե Մանվել Գրիգորյանն արժեքավոր տեղեկություններ ունի, փաստաբանը պաշտոնական հայտարարություն արեց:

«Երբևիցե «Մարտի 1»-ի գործով Գրիգորյանին չի առաջարկվել, որպեսզի ցուցմունք տա: Երբևիցե «Մարտի 1»-ի գործով Գրիգորյանն ինքը չի ցանկացել, որպեսզի որոշակի բացատրություններ, ցուցմունքներ տա»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Մ. Գրիգորյանի պաշտպանական թիմը պնդում է՝ իրենց պաշտպանյալին վերացական դատողություններով են պահում կալանքի տակ, իսկ դա անթույլատրելի է: Փաստաբանը նաև ասաց, որ իրենք ՄԻԵԴ ուղարկած իրենց մեկ գանգատը՝ անօրինական կալանքի և խոշտանգման փաստի վերաբերյալ, հետ կանչել չեն պատրաստվում:

Երեկ ուշ երեկոյան կայացած դատական նիստի ժամանակ նաև ելույթ ունեցով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին եզրահանգումներ արած Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը փաստեց, որ Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ:

Միջգերատեսչական հանձնաժողով կազմվել էր դեռ մի քանի ամիս առաջ, անգամ իր եզրակացությունն էր տվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին:

«Միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունից հետո մենք ասացինք, թե չի հավատում հանձնաժողովի եզրակացությանը, քանի որ հակասական է: Հանձնաժողովն իրեն ապահովագրելու համար փաստել էր, որ կյանքին կարող է վտանգ սպառնալ, ու կալանքը կրելու ընթացքում հիվանդությունները ծանրացել են»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Հենց միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունից հետո Մ. Գրիգորյանի պաշտպանական թիմը դիմել էր դատարանին, առաջարկել դատարան հրավիրել հանձնաժողովի նախագահին և անդամներին՝ հարցեր տալու ու պարզաբանումներ ստանալու համար: Դատարանն էլ ասել էր, թե հանձնաժողովի նախագահն ու անդամները կհրավիրվեն դատարան այն ժամանակ, երբ հարկ լինի: Սա, պաշտպանի բնորոշմամբ՝ ընտրովի արդարադատության դրսևորում է: Դա պաշտպանական կողմի մոտ նաև հանձնաժողովի կաշկանդվածության մասին խոսող փաստարկի տպավորություն է թողել:

«Այդ ամենից հետո Դատախազությունն ուզեցել է ցույց տալ, որ այնքան հետամուտ է անձին առնչվող գործերին, որ հենց իմացել է, որ որոշակի խնդիր կա, միջնորդել է, «ճտցրել», դատարանն արագ նիստ նշանակեց, ու դատախազն իրեն ապահովագրեց»,- անդրադառնալով երեկ հրավիրված արտահերթ նիստին՝ ասաց փաստաբանը, հավելելով, թե միջնորդության քննությունն ուշացած էր, բայց իրավաչափ:

Այսօր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն դեռ չկա: Ավելի քան 30 հիվանդություն ունեցող Գրիգորյանի վիճակում դրական տեղաշարժ ևս չկա: Նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ