26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր մոնտաժած տեսանյութն ու տուշոնկան հասկանո՞ւմ եք, թե ո՞նց է ձեր գլխին ջարդվելու. Միհրան Հակոբյան

«Քառյակ մեդիայի» համասեփականատերերից Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ատելության կուսակցության պարագլուխներ, տեղյա՞կ եք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: Տեղյա՞կ եք, որ Մանվել Գրիգորյանը մահամերձ է: Դուք գոնե հասկանու՞մ եք, թե ի՞նչ է լինելու ձեր հետ, երբ այդ մարդը ազատազրկման մեջ մահանա` առանց ապացուցվելու, որ տուշոնկա է գողացել: Ձեր մոնտաժած տեսանյութն ու տուշոնկան հասկանու՞մ եք, թե ո՞նց է ձեր գլխին ջարդվելու: Հասկացանք, ապացուցել եք, որ ոչ իրավաբանության հետ կապ ունեք, ոչ էլ քրիստոնեության ու հայկականության, բայց լավ` հեչ մարդկություն չկա՞ մեջներդ, հեչ հումանիզմ չկա՞ մեջներդ: Մարդկային խղճի մասին երբևէ լսե՞լ եք: Չապացուցված մեղքի համար մարդ եք բանտում սպանու՞մ, կանխամտածված սպանում: Ո՞նց եք քնելու գիշերը, ո՞նց եք փողոց դուրս գալու, ո՞նց եք այս երկրում ապրելու…»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ