20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սա՛ է միջազգային հարթակների իրական գնահատականը «թավշյա հեղափոխությանը». 7or.am

Մինչ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով զբաղեցնում է պողոսներին՝ հրապարակելով շվեյցարական մամուլում տպված հոդվածն` ի գովեստ թավշյա հեղափոխության (դատելով ամենից՝ դա փողով պատվիրված հոդված է), Կանադայից, ավելի կոնկրետ՝ Տորոնտոյի ֆոնդային բորսայից գնահատական են տվել «տնտեսական հեղափոխությանը»։

Ինչպես հայտնի է, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման իրավունք ունեցող «Լիդիան» ընկերությունը «թավշյա» շրջափակման է ենթարկվել 2018-ի մայիսից, այսինքն՝ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո։

Մի կողմ թողնելով հարցի բնապահպանական կողմը՝ արձանագրենք, որ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում որոշում կայացնել հանքի պահով, իսկ եթե կայացնում էլ է, ապա չի կարողանում կյանքի կոչել իր որոշումը։ Արդյունքում՝ հանքի ճանապարհները փակվել են և օրենսդրորեն ոտնահարվել է տնտեսվարողի իրավունքը, փակվել են աշխատատեղեր, բյուջեն կորցրել է միլիոնավոր դոլարներ, Հայաստանի ներդրումային իմիջի հերն անիծվել է ցանկացած դեպքում։

«Լիդիանը», բնականաբար, ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել։ Այդ խնդիրները միջազգային արձագանք են ստացել ու ապացուցակվել են այդ ընկերության բաժնետոմսերը Տորոնտոյի ֆոնդային բորսայում։

Սա հայկական այն միակ կազմակերպությունն էր, որի բաժնետոմսերը միջազգային հարթակում առք ու վաճառքի առարկա էին։ Հիմա դա չկա։ Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշում է կայացրել 2020թ. փետրվարի 5-ից «Լիդիանին» բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ: Սա՛ է միջազգային հարթակների իրական գնահատականը «թավշյա հեղափոխությանը», այլ ոչ թե կասկածելի տարբերակով շվեյցարական թերթում հայտնված հոդվածը։

Կորյուն Մանուկյան

Աղբյուրը՝ 7or.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ