25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվում է. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվում է

ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանում անցկացրած հատուկ գործողության արդյունքում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) “Ղոդս” ռազմական ստորաբաժանման լեգենդար հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը կտրուկ սրել է իրավիճակը տարածաշրջանում…

Իրանի առաջնորդ Ալի Խամենեին արդեն հայտարարել է, որ Իրանը դաժան վրեժխնդիր կլինի Սոլեյմանիի սպանության համար…

ԱՄՆ իշխանությունները հաստատել են, որ Սոլեյմանիի ոչնչացման հրամանը տրվել է ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփի կողմից…ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր Twitter-յան էջում գրառում է կատարել, թե իբր իրաքցիները ուրախացել են Սոլեյմանիի սպանության կապակցությամբ և պարում են փողոցներում…

Իրավիճակի կտրորկ լարումից ամենաշատն անհանգսատցած են Իսրայելում…Jerusalem Post-ի տեղեկություններով Սոլեյմանիի սպանության տեղեկությունից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը արտակարգ խոհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել է նաև երկրի բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավին…Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ, ըստ տեղեկությունների, կկրճատի իր այցը Աթենք և հնարավորինս արագ կվերադառնա Թել Ավիվ..:

Ըստ ԶԼՄ-ների տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բանակը բերվել է մարտական պատրաստության աստիճանի…

Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կտրուկ սրել է իրավիճակը տարածաշրջանում, որի հետևանքաներն, այս պահի դրությամբ, դժվար է կանխատեսել…

Սպասենք իրադարձությունների զարգացմանը… Հայաստանի իշխանությունները շատ զգույշ պետք է լինեն իրենց հայտարարությունների և գործողությունների մեջ, ինչպես նաև պատրաստ լինեն ամեն տեսակ ֆորս-մաժորային իրավիճակներին դիմակայելուն…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ