26 Մայիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Անցնող տարին շատ հաջող էր «Կարգին հաղորդման» անձնակազմի համար. սիրելի պողոսներ, ձեր թեթև ձեռքով նրանք էլ իրենց գտան պետական ապառատում. Նարեկ Սամսոնյան

55D8B725-AA37-4866-B5FD-51F9FDE9D116

Անցնող տարին շատ հաջող էր «Կարգին հաղորդման» անձնակազմի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը և կից ներկայացրել լուսանկար:

«Պարզվում ա, սիրելի պողոսներ, ձեր թեթև ձեռքով էս ժողովուրդն էլ վերջը իրան գտավ պետական ապառատում: Էս անգամ Կարգին Հայկոյի նախկին աշխատողըներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը տեղավորվել են նոր աշխատանքի: Ձեր սիրելի դերասաններն այլևս զբաղվելու են թափառող շներով, իսկ թե դրա արդյունքում քանիսիդ երեխաները, կանայք, կենդանիներն ու տարեցները թափառող սոված շների հարձակման զոհ կդառնան, դեռ կպարզենք:

Այնուամենայնիվ, սիրով շնորհավորում եմ դերասաններին նոր` միգուցե իրենց համար ավելի պատվաբեր ու ճոխ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ապրեք տղերք, բա կարում եք` անում եք, բա հո պողոսները ձեզ իզուր տեղը չե՞ն բերել իշխանության:

Հ.Գ. Մկրտիչ Արզումանյանի կոչումը հետ վերցրեց պետությունը, թե՞ էդ էլ էր էժան շոու հանուն հավանական պաշտոնի»,-գրել է Նարեկ Սամսոնյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ