24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թույլ չտալ ուժային կառույցների ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը ԲՈւՀ-երի տարածքներում. հայտարարություն

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դատապարտում է այսօր ոստիկանության կողմից իրականացված  գործողությունները ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ:  Անընդունելի ենք  համարում գիտակրթական հաստատությունում ուսանողության ընտրված ներկայացուցչի,    ԲՈւՀ-ի կառավարման  խորհրդի  անդամի նկատմամբ, առանց որևէ հիմնավորման, ուժի  չպատճառաբանված կիրառումը։ 

Մեր համոզմամբ այս գործողությունը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ուսանողական և  երիտասարդական  շրջանակներում և ևս մեկ ապացույց է, որ իշխանությունների քաղաքականության, գործողությունների նկատմամբ  ուսանողական շրջանակներում դժգոհությունների աճը փորձ է արվում կանխել իրավապահ  մարմինների ոչ  համաչափ գործողություններով։ Իշխող կուսակցության կողմից հայտարարված «ԲՈւՀ-ական ինքնուրույնության»  մակարդակի բարձրացման փոխարեն փորձ է արվում ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ  ամբողջական  վերահսկողություն սահմանել ԲՈւՀ-երի ուսանողական  ինքնավարության մարմինների, ինչպես  նաև կառավարման  խորհուրդների նկատմամբ։

ՀՅԴ ՆԱՈւՄ-ը պահանջում է ԲՈւՀ-երի ղեկավարներից ապահովել ուսումնական հաստատությունների՝  օրենքով  սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների անվերապահ իրացումը, թույլ չտալ  ուժային կառույցների  ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը       ԲՈւՀ-երի տարածքներում։ 

Մենք կոչ ենք անում նաև իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներին  բացառապես գործել օրենքի  շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական գործընթացներում մասնակից դառնալուց:

 

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ