19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Դուք ուզում եք Արցախը տա՞լ… ղալաթ կանեք…». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչ ադրբեջանցիները մեզ խաղաղություն են ուզում ծախել Արցախի հաշվին, մերոնք լռում են, կամ՝ զբաղված են ներքին թշնամիների փնտրտուքով…Ձայն հանեք, մի խոսք ասեք պաշտոնական, հարցազրույց տվեք, Հ1-ի եթերը լցրեք փորձագետներով, որոնք Արցախի բանակցային թեմաների մասնագետներն են, պաշտոնյաներով, որոնք բան կունենան ասելու այս թեմայով…Ի՞նչ, մենք պարտավո՞ր ենք Ադրբեջանի ԱԳ նախարարի ասածները լսել եւ ջղայնանալ, որ դուք ձկան նման լո՞ւռ եք…

Մարդ եղեք, մարդ չէ՝ պետականության համար պատասխանատու եղեք, Արցախի համար պատասխանատու եղեք, բացատրեք՝ ի՞նչ է նշանակում Մամեդյարովի ասածը, թե իրենք իրենց նախկին նկրտումը՝ այն է․«խաղաղություն՝ հողերի դիմաց»-ը վերախմբագրել են եւ հիմա ասում են․ «Խաղաղություն բարգավաճման հեռանկարի դիմաց»…Յա, իրո՞ք․․․

էս ինչ խեղճանալ եք խեղճացել, աո~ւ, ձայն հանեք, ԱԳ նախարար, Փաշինյան Նիկոլ, մյուսներդ, պատասխանատուներդ, ինչո՞ւ չեք խոսում եւ չեք հակադարձում ադրբեջանական նկրտումներին, թե՞ ձեր
«կախարդական փայտիկը» միայն ներսում եք անկապ շարժում եւ Արցախի հերոսներին վարկաբեկում, բռնում, նստեցնում …Հունվարին կրկին պիտի հանդիպեք, ա՞յս օրակարգով․․․Ի՞նչ է նշանակում «բարգավաճման հեռանկար» բառակապացությունը, ոչինչ չասող, եւ, միաժամանակ՝ ամեն ինչ ասող՝ դուք ուզում եք Արցախը տալ ոչինչի դիմա՞ց,դուք ուզում եք Արցախը տա՞լ… ղալաթ կանեք…

Սա փոխզիջում չէ, սա զիջում է, խեղճություն, ժողովուրդը ձեզ ընտրեց ոչ թե որ պաշտպանվեք, այլ՝ հարձակվեք եւ հաղթեք, բա ձեր դուխը ո՞ւր կորավ…Ախր չեք էլ ունեցել,  նստել ներսում եք թշնամիներ հորինում ու կալանավորում, ամոթ․․․Մուղամ լսողներիս տես․․․

Դուք տանուլ եք տալիս արցախյան բանակցային գործընթացը եւ՝ միտումնավոր…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ