07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծխելու դեմ պայքարի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց․ «Լուսավոր Հայաստան»-ը դեմ էր

Ազգային ժողովի նիստում այսօր՝ դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ըստ քվեարկության՝ կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահներ չկային, իսկ 6 պատգամավորներ կողմ լինելու մասին նամակներ էին թողել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ կողմ են ծխելու դեմ պայքարին, բայց հաշվի առնելով, որ նախագծում կան թերություններ, դեմ են քվեարկելու, ակնկալելով առաջիկայում այդ խնդիրների լուծումը։

Ըստ նախագծի հիմնավորման սույն օրենքի նպատակներն են ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների  օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետեւանքներից,  սոցիալական,  տնտեսական ոլորտների եւ շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաեւ բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ  եւ մերժելի վարքագիծ արմատավորելը:

Օրենքի նախագծով՝ ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում։ Սահմանափակումներ կլինեն հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ