19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիացի պատգամավորները պահանջում են հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից

Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված ութ քաղաքական ուժի 59 պատգամավոր հանդես է եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Ֆրանսիացի պատգամավորները նախագահ Էմանուել Մակրոնից մասնավորապես պահանջել են միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

«Մենք խիստ զայրացրել է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի բանակի հարձակումների և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող զավթողականության հանդեպ արևմտյան ժողովրդավարական պետությունների լռությունը։ Ֆրանսիային և Եվրոպային կոչ ենք անում հապշտապ գործի անցնել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները», – ասված է պատգամավորների կոչում։

Ֆրանսիայի խորհրդարանի անդամները պահանջել են նաև դադարեցնել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացը, Անկարային տրամադրվող բոլոր տեսակի ֆինանսական աջակցությունները և Թուրքիայի դեմ կիրառել այնպիսի տնտեսական պատժամիջոցներ, որպիսիք կիրառվել էին Ռուսաստանի դեմ Ղրիմի հարցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ