29 Հունվարի, Չորեքշաբթի, 2020
KFC

Աբսուրդ: Քննիչը սեղանից շրջեց փաստաթղթեր, որոնք վերնագրված էին՝ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում. փաստաբան

DC7077BB-0020-4709-85EE-F904A34A9C7D_w408_r1_s

«Անցյալ ուրբաթ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչելու ծանուցագիր է տվել՝ այսօր 13:30-ին ներկայանալու, ու շատ հստակ նշվել է անձի դատավարական կարգավիճակը, որը պայմանավորված է նաև նրանով, որ օրենսդիրը կոնկրետ պարտադրում է քննիչին անձին հարցաքննության կանչելուց առաջ ֆիքսել դատավարական կարգավիճակը»,- այսօր Սերժ Սարգսյանին մեղադրյալի կարգավիճակ տալուց հետո Tert.am-ին տված իր հարցազրույցի ժամանակ հայտարարեց վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը:

 

Վերջինս նշում է, սակայն, որ հարցաքննության ներկայանալուց հետո քննիչն ասել է, որ հարցաքննությունը լինելու է կասկածանքի շուրջ, այսինքն՝ արդեն ոչ թե վկայի կարգավիճակում պետք է հարցաքննվեր Երրորդ նախագահը, այլ կասկածյալի, և չնայած իրենց առարկություններին՝ հարցաքննությունը հենց նույն կարգավիճակով էլ շարունակվել է:

«Հարցաքննության ավարտից հետո կատարվեց այս գործով առերես հարցաքննություն այս գործով անցնող, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի հետ: Առերեսումն ավարտվեց 16:10-ին: Անձը դուրս եկավ, մեզ խնդրեցին սպասել: 16:12-ին քննիչը սեղանից շրջեց փաստաթղթեր, որոնք վերնագրված էին՝ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ 6 թերթից կազմված որոշումը քննիչը երկու րոպեում միայն կախարդանքի պայմաններում կարող էր առանց սենյակից դուրս գալու կազմել, տպել ու ներկայացնել իրենց:

Պաշտպանը նշում է, որ սա խոսում է այն մասին, որ որոշումն արդեն իսկ կայացված, ձևակերպված էր, և զուտ ձևական պրոցեդուրաները պահելու համար կանչվեց Երրորդ նախագահը հարցաքննության:

«Մենք այդ ամեն արձանագրել ենք ՀՔԾ-ում և պատրաստվում են շատ կարճ ժամկետում նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը չհաղթահարելու պայմաններում որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կիրառելու փաստը բողոքարկել գլխավոր դատախազին ու նրանից պահանջելու ենք այս անհիմն ու անօրինական որոշումը վերացնել»,- նշեց Ամրամ Մակինյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ