18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանին չեն ուզում օգնել էն մարդիկ, որոնք մի փոքր ավելի են տեղյակ. Արթուր Դանիելյանը

«Ադեկվադ» միաբանության ղեկավար, նորաստեղծ «Ադեկվադ» կուսակցության վարչության կազմի նախագահ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնը հավաքեց 9,8 միլիոն դոլար: Սա 2006 թվականից ի վեր ցածրագույն ցուցանիշն է, ինչը շատերին առիթ տվեց եզրակացնել, որ Փաշինյանը սփյուռքում այլևս չի վայելում նախկին վստահությունը: Սա իհարկե աբսուրդային եզրակացություն է: Փաշինյանն էս պահին ունի նույնքան աջակցություն, որքան մեկուկես տարի առաջ: Էս թիվը վերլուծելիս պետք է մի քանի հանգամանք հաշվի առնել:

Նախ՝ հաշվի առեք, որ հիմնադրամը վերջին տարիներին հավաքում էր մոտ 15 միլիոն դոլար, որի մեծ մասը գալիս էր մի քանի խոշոր բարերարներից: Իսկ մեր 10 միլիոնանոց սփյուռքը միջինով մոտ կես դոլար էր տալիս: Էդ 10 միլիոնանոց սփյուռքը երբեք փող չի տվել, չի տալիս ու չի տալու: Իրենք հայրենիք չունեն, որ տան: Հայաստանը իրենց պետք է զուտ ինքնահաստատվելու համար: Սրա մասին մի անգամ հանգամանորեն գրել եմ: Էդ ինքնահաստատվելու համար հույժ կարևոր են մի քանի թեզերի գոյությունը՝ համատարած թալանի թեզը, սրիկա իշխանավորների թեզն ու սուրբ ընդդիմադիրների թեզը: Նիկոլը այդ մարդկաց պետք էր, որ նրանք չգիտակցեն սեփական անհայրենիք, անպիտան, անիմաստ գոյությունը: Քանի դեռ կա Նիկոլն իր` նախկինների մասին բառիգությամբ լի ելույթներով, էս անհայրենիքները արդարացում ունեն: Սա է պատճառը, որ նրանք Նիկոլին պահելու են մինչև վերջ: Ուրիշ հարց է, որ էդ մինչև վերջը սահմանափակվում է` ֆեյսում քֆուրներ գրելով:

Իրական սփյուռքը տաս միլիոն չէ, հայրենիք ունեցող սփյուռքը կարող ա մի կես միլիոն էլ չհասնի: Իրական սփյուռքը աշխատել է, աշխատում է ու աշխատելու է ամեն ինչ անել, որպեսզի ինչոր օգուտ տա հայրենիքին: Էդ մանր ու միջին նվիրատվությունները իսկական սփյուռքն է արել ու դա ընհանուր գումարի մոտ կեսն է եղել: Իսկական սփյուռքին Նիկոլը կարա ոգևորի, բայց չի կարող անել հակառակը: Իրենք միևնույն է նվիրաբերելու են:

Էն մյուս կեսը տվել են խոշորները: Մարդիկ, որ էս կյանքում տեսած ունեն, թացը չորից տարբերում են, հեշտ չեն խաբվում ու առհասարակ բջոտ են: Այ էս մարդկանց Նիկոլը չի կարող ոգևորել, բայց շատ հեշտ կարող է հիասթափեցնել: Ու ինչպես տեսնում ենք Նիկոլն այս «սուրբ» գործը «պատվով» կատարել է: Իրեն չեն ուզում օգնեն էն մարդիկ, որոնք մի փոքր ավելի տեղյակ են, քան լայն շերտերը: Բայց էս մարդիկ բառացիորեն մի երկու տասնյակ են, ոչ ավել:

Նենց որ քանակական առումով Նիկոլին ոնց պահում էին մեր օտարամայի Պողոսները, նենց էլ պահելու են: Նիկոլը Պողոսի կյանքը իմաստավորում է: Վաղը եթե ադրբեջանական տանկերը մտնեն Սարյան փողոց, էս Պողոսներն էլ ավելի ջանասիրաբար են պաշտպանելու Նիկոլին և մեղադրելու են մութ ուժերին: Նիկոլը լավ աստվածն է, քանի որ Պողոսների նման ապիկար է, իսկ մութ ուժերը վատ աստվածն են: Սա է Պողոսա-պավլիկյանության մեխը:

Հիմնադրամի էս տապալման մեջ կան նաև տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնցից առաջնահերթը հիմնադրամի տնօրենն է, ով, ժամանակին Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում աշխատելուց զատ, հանրությանը հայտնի է միայն նրանով, որ իր տան բակում ծեծ է կերել` ենթադրաբար հերթական դուրս տված էշության պատճառով: Իսկ որ հասկանաք ինչ մակարդակի էշություն նա կարող է դուրս տալ, ասեմ, որ «նախկինների» օրոք սա երբեմն իմ ստատուսների տակ մեկնաբանություններ էր թողնում, որոնց հիմնավորման պահանջին ի պատասխան ներկայանում էր nyut.am-ի հոդվածներով` նույն կայքի սեփական աղբյուրների տված ինֆոյի հիման վրա: Ու հիմա պատկերացրեք էդ nyut.am-ի ընթերցող իձիոտը ոնց պիտի գնար Էրներկյանի կամ Կարապետյանի հետ բանակցելու:

Ու թեպետ Նիկոլի պողոսածին մասսան այս ամենից չի նվազի, դրամահավաքի բուն տապալման փաստն այնուամենայնիվ քայլառաստների համար սարսափելի է, որովհետև կեղծիքների մի ամբողջ շարան է բացահայտում: Դե էն, որ մարդիկ չեն նվիրաբերում, քանի որ չեն վստահում թալանչիներին և այլն… ու հենց այդ պատճառաբանությամբ էին նրանք քարոզում դրամահավաքի բոյկոտը, ինչի արդյունքում Արցախ էր ուղղվում մի քանի միլիոն ավելի քիչ գումար, քան հնարավոր էր:

Նման կեղծիքի արդյունքում հիմնադրամի նախկին տնօրենը հիմա նստած է: Իրեն սկզբից մեղադրեցին հիմնադրամի փողերը կազինոներում վատնելու մեջ, հետո պարզվեց, որ դա սուտ էր: Հետո մսխումների մեջ մեղադրեցին: Ահագին քննեցին գործը: Ու քանի որ էդ մարդը քննադատում էր Նիկոլեց, նրան մոտ մեկ ամիս առաջ որոշեցին կալանավորել: Քաղաքականից զատ կալանավորելու այլ շարժառիթ պարզապես չկար:

Կանցնեն տարիներ ու հիմնադրամին կհիշեն մարաթոնին նվիրված հիթային երգերով, որոնք էլ չկան: Արցախում իրականացվող կարևորագույն ծրագրերով, որոնք նույնպես էլ չեն լինի: Իսկ Նիկոլին ու իր դրածոյին կհիշեն որպես անբան ու կործանարար ապուշների: Նու, համենայն դեպս մտածող մասան այդպես կհիշի, իսկ Պողոսները կշարունակեն աստվածացնել, որտև նա է իրենց Հիսուսը: Դեբիլների «Հիսուսը»: Հորքուրի Գանդին: Երեսպաշտ բոզը:

Հ.Գ. Իմիջիայլոց դրամահավաքը նախկինում բոյկոտել քարոզողներից մեկին ձերբակալել են սեփական երեխուն բռնաբարելու համար

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ