16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

10 մլն դրամ վճարած և մեկ ամիս ծառայած քաղաքացիները ևս պետք է ստանան զինգրքույկ. Հայկ Սարգսյան

«Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկել է, որպեսզի զինծառայությունից խուսափոց քաղաքացիները չխուսափեն Հայաստան վերադառնալ:

Սարգսանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ 2005 թ-ից գործում է օրենք, որի համաձայն 27 տարին լրացած անձինք կարող են վերադառնալ ՀՀ և ծառայությունից խուսափելու համար չենթարկվել քրեական պատասխանատվության՝ վճարելով 3.6 մլն դրամ:

«Ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք ավելի վաղ, քան կլրանա նրանց 27 տարեկանը, և վճարել 10 մլն դրամ ու ծառայել արագացված ընթացակարգով», – ասաց Սարգսյանը:

Նա նկատեց, որ օրենքն ուղղված է 3 խմբերի՝ Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիներին, այն քաղաքացիներին, ովքեր արտագաղթում են մինչև զորակոչային տարիքի հասնելը և արտերկում ապրող ու ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերին 

«Մարդիկ, ովքեր այլ երկների քաղաքացիություն ունեն և պարտավորված չեն ծառայել բանակում ու ուզում են ստանալ ՀՀ քաղաքացիություն, չեն գրում քաղաքացիություն ստանալու դիմում նրա համար, որ 2 տարի չծառայեն, բայց համոզված եմ, որ 1 ամիս ժամկետով ծառայելու պայմանից նրանցից շատերը կօգտվեն», – ասաց Սարգսյանը:

Դիտարկմանը, չի՞ բացառում, որ օրենքից կօտվեն հանրապետության ներսում ֆինանսապես ապահով ապրող մարդիկ ու իրենց երեխաներին կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից՝ Սարգսյանն ասաց.

«Ձեր նշած «ունևորները», ովքեր ունեն 10 մլն դրամ, շատերն այս պահին գտնվում են արտերկում և պատրաստ են վերադառնալ: Ես պատրաստ եմ նրանց տալ այս հնարավորությունը, այլապես նրանք այս քայլին չեն դիմում»:

Հարցին, թե արդյոք կարելի՞ է պնդել, որ ՀՀ-ում բնակվող քաղաքացիներին օրենքը չի անդրադառնում՝ Սարգսյանն ասաց.

«Վերաբերում է, բայց հիմնական թիրախը Սփյուռքի մեր հայրենակիցներն են: Այստեղ բնակվող հարուստ քաղաքացիները նույնպես խուսափում են բանակում ծառայելուց՝ մեկնելով Հայաստանից: Ես ասում եմ՝ տանք հնարավորություն չլքել Հայաստանը»: 

Հարցին, թե արդյոք մեկ ամիս ծառայած քաղաքացիներն էլ են ստանալու զինգրքույկ՝ Սարգսյանն ասաց. «Այո, պետք է ստանան»:

Հարցին, թե պատերազմական իրավիճակում ինչպես է պատկերացնում զորահավաքը՝ ասաց. «Քաղաքացին, ով խուսափել է կամ խուսափելու է ծառայությունից, միևնույն է չի վերադանում: Նրան հայրենիք բերելով՝ տալիս ենք ծառայելու հնարավորություն, նա ընդգրկվում  է պահեստազորում ու զորահավաքի կամ պատերազմի դեպքում պարտավորվում է ներկայանալ, այլապես հետապնդվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ