16 Ապրիլի, Ուրբաթ, 2021
KFC

Իտալիայի Սենատի նախագահն ապուշ է կտրել Նիկոլ Փաշինյանի պահվածքից: Իտալիայում ապշած են

18110_b.thumb_

ՀՀ վարչապետը նույնպես վիրավորում է մեզ, գրում է secoloditalia կայքը եւ պարզաբանում. «այն պահից, երբ կարմիրներն ու դեղինններն են կառավարությունում, Իտալիայի հետ արտասահմանում այլևս հաշվի չեն նստում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է 2018 թվականից, երբ Հայաստանում հաղթեց «գրիլլոյականների» նման մի շարժում (ընդդեմ կոռուպցիայի և հանուն Եվրոպայի հետ մերձեցման): Բայց երևում է, որ քաղաքավարության կանոնները նրանք դեռ չեն յուրացրել:

Գոնե դատելով Սենատում տեղի ունեցածից: Սենատի նախագահ Էլիզաբետա Կազելատին, իրոք, ընդունել էր բարձրաստիճան հյուրին: Բայց նա հինգ րոպե ուշացել էր: Աներևակայելի հայը, ցուցադրաբար, մոտեցել էր սպասասրահի հայելուն և նրա առջև մազերն էր ուղղում: Շարունակելով դա անել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան նախազգուշացնում են, որ Նախագահը ժամանել է: Բայց բանը դրանով չի ավարտվում: ՀՀ Վարչապետը Կազելատիի ձեռքը չսեղմելով նրանից առաջ է ընկնում և թողնում նրան ապուշ կտրած:

Ըստ News.am-ի, Secolo d՝Italia-ն նաեւ արձանագրում է, որ այդ դրվագի վերաբերյալ Հայաստանում իշխող վարչակազմին պատկանող թերթը մեծարել է վարչապետին։
 
«Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նյարդայնորեն հայացք էր նետում ժամացույցին: Եվ դա դեռ ամենը չէ: Նրան պատկանող թերթը հոդված է գրել դրվագի վերաբերյալ, որը ստորագրվել է կեղծանունով: Հայաստանի իշխող վարչակազմի թերթը, փաստորեն, իր վարչապետին բնորոշում է որպես «պարտաճանաչ», որը վրդովված էր ուշացումից: Թերթը պատմում է հայելու դրվագը և նույնիսկ որոշակի չարախնդությամբ գրում. «Նա շարունակեց դա անել նույնիսկ այն ժամանակ, երբ Կազելատին արդեն ժամանել էր և սպասում էր իրեն: Արարողակարգի աշխատակիցը հուսահատ կերպով փորձում էր նախազգուշացնել նրան Կազելատիի ժամանման մասին»: Եվ հոդվածի հեղինակը ակնհայտ կեղծավորությամբ եզրակափակում է. «Դա, իհարկե, չի ազդել պաշտոնական հանդիպման համար պատրաստված ասելիքի վրա …»: Ինչը, դատելով  տեսանյութից, ճիշտ չէ: Հաջորդող նախադասություններում մեծարվում է ՀՀ վարչապետը: Ասվում է նույնիսկ, որ մեր  վարչապետի անունը Ջուզեպպե Կոնտի է: Տեսնես ո՞վ է երաշխավորել այս լրագրողին վարչապետի թերթի համար»:
 
NEWS.am-ի տեղեկանքը. Բեպե Գրիլլոն իտալացի հայտնի կատակերգակ դերասան է, որը 2009-ին հիմնել է «5 աստղ» շարժումը եւ արագ հանրային աջակցության արժանանալով 2014-ի ընտրություններում  ստացել է 25% ձայն՝ դառնալով ընտրարշավի գլխավոր սենսացիան: Աչքի է ընկնում իր սկանդալային պահվածքով:
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ