10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

«Հին» Հայքի եւ «Նոր» Հայաստանի ճակատագրական բախումը 

f746945898d515107cb728b0d7092e4f

Հայաստանում այսօր տիրող իրավիճակը թերևս ցանկացածի հայի (հպարտ, ոչ հպարտ, օլիգարխ, աղքատ) մեղավորությունն է: Հայհոյապետության ու հանրային կրկեսի վերածված երկիրը դատապարտված է ինքնաոչնչացման անգամ առանց թշնամու հրթիռների: Ժողովրդի պարտատիրոջ անհագ ցանկասիրությունը շատերի համար հայրենիքը դարձրել է հող ու ջրից շահ ակնկալողի, բայց ոչ դրանք պահպանողի: «Ինձ պարտք են» աղաղակում է ագրեսիվ ամբոխը եւ դնում վերջակետ՝ «Երգիրը երգիր չի»:

Երկիրը լավ էլ երկիր է, բջիջներն են «հիվանդ» (ժողովուրդը): Հիվանդ են դարեր շարունակ փնտրվող մեսիայի գալստյան սպասումով: Իսկ նա եկել է 2000 տարի առաջ (Քրիստոսը): Հիվանդությունը կարոտախտ ունի երբեմնի հին ու բարի օրերի հանդեպ, թե «սովետի վախտ լավ էր»:

Մինչդեռ ազգային պատմական անցյալը բոլորովին այլ է. երբ թագավորը արքան կամ իշխանը ըստ նորօրյա կեղծ արժեքների դիկտատորը (չնայած մեր օրերում թագավորական Բրիտանիային անվանում են դեմոկրատ) ապահովում էր երկրի անխափան կառավարումը, իսկ հպատակը՝ ռամիկ, առեւտրական, թե զինվորական գործում էր մեկ մտքով՝ հանուն Եկեղեցու, հանուն Մեծ Հայքի եւ Արքայի: Պետությունը բաժանված էր երեք հիմնական ճյուղի

1) Եկեղեցի (սիրտ), որը ծանր պահին ուժ էր տալիս ամբողջ մարմնին նրան արյուն մղելով

2) Բանակ (իմունիտետ), որը պայքարում էր օտար մարմինների դեմ)

3) Ուղեղ (թագավոր կամ ղեկավար, որը կարգավորում եւ առաջնորդում էր մարմնի՝ ՀԱՅՔԻ ամբողջական ինստիտուցիոնալ գործնեությունը)

4) բջիջներ (ժողովուրդ, որ մեռնում ու մարմնին վերածնման շանս էր տալիս վերապրելու)

Հստակ երևում է մեկ բան՝ որքան Հայքը բաժանված (քաղաքական տարատեսակ հոսանքներ, եկեղեցու դեմ ելած աղանդներ, կեղծ արևմտյան «Բարի» արժեքներ) լինելով՝ ոչ միայն չի կարող գոյատեւել, այլ նաեւ դատապարտված է մահվան: Ուստի երկրին այժմ պետք են 3 հիմնական կամային առաջնորդություններ.

Պարտավոր եմ: Պարտավոր եմ պահպանել հավատքս հողս լեզուս էթնոսս:

Պարտք եմ: Պարտք եմ բանակին, ազգին, աղքատին եւ հարուստին, ղեկավարին եւ երեխային, ծերին եւ որբին:

Հանուն: Հանուն վերը թվարկված բոլոր կետերի պետք է ապրի եւ գոյատեւի մարմինը՝ «Հայքը» ոչ թե ազգին մշտապես պարտք եղող Հայաստանը:

Սխալ է տեսակետը, թե հայերը ծաղկում են այն ժամանակ, երբ օտարի լծի տակ են: Սրա վառ օրինակը խորհրդային ժամանակաշրջանի հանդեպ մինչ այսօր չդադարող ափսոսանքն է: Հայերը միասնական են այն ժամանակ, երբ ազգովի որոշում են «ենթարկվել», այլ ոչ թե պահանջել ու ենթարկացնել կամ մեռնել: Սխալ է մոտեցումը, թե իշխանավորը ժողովրդի ծառան է կամ հակառակը:

Ծառա պետք է լինեն բոլորը՝ հանուն երկրի, եկեղեցու, բանակի եւ ապագա սերնդի: Անշուշտ, հայերը շատ բարդ ու ըմբոստ ազգ են, որոնց ղեկավարելն առայժմ տանջանք է «բուժումից», հետո կարող է դառնալ գերագույն հպարտություն: Եվ վերջապես դատելով այսօրվա ու վերջին դարերի գաղափարական ու ազգային բաժանումից՝ կարելի է հստակ գալ մի եզրահանգման՝ հայերը կարող են, կկարողանան եւ կարողանալու են իրենց պատմական դերը նորից ետ ստանձնել՝ արարելու հաղթելու եւ հավատք պահպանելու համար, որոնց համար դեռեւս 301 թվականին օրհնվեցին Աստծո կողմից:

Թերևս ծագում է մեկ հարց, իսկ ո՞վ կստանձնի այդ երկաթե ձեռքի եւ միավորողի դերը՝ ազգն առաջ մղելու, ճահճից դուրս այս թեմայով դեռեւս կթողնենք բազմակետեր… Այնուամենայնիվ, փրկություն լինելու է :

#Աղետ_չի_լինելու:

Տիգրան Հակոբյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ