19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կրթության նախարարի բազկաթոռին կիսաթիկնած է ու իր տարիքի կտրվածքով գիտական գործունեություն ծավալածների հետ վերեւից է խոսում ներկայիս նախարարը

Arayik Harutyunyanի եւ ակադեմիականների, գիտնականների եւ դասախոսների հանդիպման տեսագրությունն էի դիտում երեկոյան։ ԱՄՈԹԻ զգացում կար մեջս։ Այլ բառ չեմ կարող ասել։ Կներեն մեզ մեր շատ երեւելի նախարարներ, ովքեր կրթության ոլորտն են ղեկավարել անցած հարյուր տարվա ընթացքում։ Ներիր Նիկոլ Աղբալյան եւ Հարություն Մելիք-Ղարագյոզյան, դուք որ ստեղծեցիք գաղթականության ու ավերի մեջ Երեւանի Պետական Համալսարանը, որի մեկդարյա հոբելյանը ապականեց այսօրվա կրթության նախարարն իր փառասիրությամբ, հավուր պատշաճի չնշելով եզակի այդ հոբելյանը։

Իր ԲՈՒՀի հոբելյանը։ Ներեք մեզ, որ մեր օրոք, մեր կողքին Հայաստանի Հանրապետության կրթության նախարարի բազկաթոռին (Դուք այդ օրերին մեկ համեստ աթոռ ունեիք միայն) կիսաթիկնած է ու իր տարիքի կտրվածքով գիտական գործունեություն ծավալածների հետ վերեւից է խոսում ներկայիս նախարարը։

Մնացյալը, եթերում։ Վաղն երեկոյան՝ ԱՆԿԵՂԾ ԿԱՍԵՄ իբրեւ շարունակություն։ ՀԳ Իսկ հրաժարական պահանջող այս ուսանողները անգամ նստացույցի ժամանակ են կարդում ու գրում, ու ոչ թե 2017-ի բանակից թռնելու համար, նույն Արայիկ Հարությունյանի հովանավորած ցույցերի մասնակիցների պես՝ դիմում խարդախության։ Այդ մասին փակագծերն արդեն կբացեմ երեքշաբթի երեկոյան 22։30: Այս մասին գրում է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ