10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Լարված իրավիճակ: Շարունակվում է Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը /Ուղիղ/

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որը քիչ անց ընդմիջվեց ընդդեմ Քոչարյանի հանդես եկողների աղաղակներով: Բողոքողները դուրս հրավիրվեցին: Հիշեցնենք, նախորդ նիստում նախկին նախագահի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ քննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ՝ առերեսում Արշակ Կարապետյանի հետ Քոչարյանի բացակայությամբ, խափանման միջոցի բացակայության պայմաններում քննիչը չի կատարել պարտավորությունները եւ չի վերադարձրել անձնագիրը, ինչպես նաեւ մերժել է այդ մասին միջնորդությունը, քննիչը, չնայած դատավոր Ազարյանի որոշմանը Քոչարյանին ազատելու մասին՝ անձնական երաշխավորությամբ, պահանջել է չբացակայելու ստորագրություն, կալանքի տակ է դրված գույքը, առգրավվել է գույքը, որը կապ չունի գործի հետ, եւ իրերը մինչեւ այժմ չեն վերադարձվել, գործի նյութերը վերցվել են միակողմանի, եւ դատարան չեն ներկայացվել տվյալներ, որոնք հերքում են մեղադրող կողմի քննիչների ցուցմունքները, կամավոր ձեւով անհասկանալի տրամաբանությամբ առանձնացվել է Ռոբերտ Քոչարյանին վերաբերող մասը։

«Մենք կարծում ենք, որ մեղադրանքի կողմը հատուկ թաքցնում է նյութերը, որոնք կարող են վնասել մեղադրանքին»,- ասել է փաստաբանը՝ ավելացնելով, որ բոլոր նյութերը տրամադրելու միջնորդությունը քննիչը մերժել է։ Չնայած այս խախտումներին՝ դատախազը հավաստել է մեղադրական եզրակացությունը։ Փաստաբան Հայկ Ալումյանն ավելացրել է, որ ընթացիկ տարվա մայիսի 18-ին դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, ընդունել է ազատման որոշում։ «Երկու օր անց, վարչապետի կոչով, փակվեցին դատարանները։ Դրանց մասնակցեցին մի շարք բարձրաստիճան անձինք, այդ թվում պատգամավորներ։

Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցագործություն՝ նախատեսված ՔՕ-ով։ Համաձայն ՔՕ-ի՝ դատախազը պարտավոր է քրեական գործ հարուցել։ Այս դեպքում նման պարտավորություն կրում է այդ թվում եւ դատախազ Պետրոսյանը, քանի որ իրականացնում էր այս գործի վերահսկողությունը»,- նշել է փաստաբանը՝ ընդգծելով, որ տեղի ունեցողը կապված էր հենց Քոչարյանի գործի ու դատարաններն ահի մեջ պահելու ձգտման հետ։ Փաստաբանը հիշեցրեց, որ դատախազը պարտավոր էր քրեական գործ հարուցել, ինչը չի արել։ «Միտումնավոր անգործություն ցուցաբերելով՝ դատախազը դիտավորյալ նպաստել է դատարանների վրա ճնշմանը, որպեսզի նրանք այլեւս չկարողանան ազատման վճիռ կայացնել»,- նշել է փաստաբանը։ Աշխատանքային օրվա ավարտի հետ կապված՝ դատարանը չհասցրեց խոսք տալ բոլոր կողմերին։ Այսօր դատարանը կշարունակի քննարկել դատախազի բացարկի հարցը։

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ