26 Հունվարի, Կիրակի, 2020
KFC

Արայիկ, հեռացիր, չես կարող. Հրապարակ

43361_arayik_19_M

Ես հետ եմ վերցնում նախկին խոսքերս, երբ գրում էի, որ Արայիկ Հարությունյանին չի կարելի քավության նոխազ դարձնել եւ նրա վրա չի կարելի բարդել կրթական ոլորտում կատարվող փոփոխություններից եւ տարբեր կասկածելի նախագծերից բխող հանրային ողջ դժգոհությունը։ Երեկ, հետեւելով նրա եւ տարբեր բուհերի դասախոսների հանդիպմանը, հասկացա, որ նրան օր առաջ հարկավոր է ազատել այդ պաշտոնից, քանզի կրթության, գիտության եւ հատկապես մշակույթի նախարար չի կարող լինել մի մարդ, ով զրույցի եւ մարդկանց հետ շփումի տարրական մշակույթին չի տիրապետում, ով տարրական հարգանք չունի սերունդներ կրթած գիտնականների ու հանրային հարգանք վայելող տարեց մարդկանց նկատմամբ։ Նախարարի պաշտոնը չի կարող զբաղեցնել մի մարդ, ով ունակ չէ երկխոսության, զրույցից հետեւություններ անելու, սխալ որոշումներից հետ կանգնելու, հանրային պահանջին ունկնդրելու։

Նման բարձր պաշտոն չի կարող զբաղեցնել մեկը, ով պրոֆեսիոնալ խոսակցությունը եւ մասնագետների դժգոհությունը վերագրում է բացառապես նեղ անձնական շահերին եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ խոսում է շանտաժի լեզվով, արհամարհանքով, հեգնանքով, հանդիմանություններով։ Չի կարելի չորս հսկա ոլորտի ղեկավարումը հանձնել մի մարդու, ով բուհական օրենքի ու դասավանդման որակի մասին խոսելիս սահուն անցնում է դեմագոգության, հիշեցնում, թե ով երբ ինչ է ասել, ինչի դեմ է պայքարել եւ ինչի դեմ չի պայքարել։ Հասկանալի է, որ երիտասարդ իշխանությունների ամենակարեւոր հնարքը մանիպուլյացիան է, եւ ցանկացած թեմայով նրանք կարող են հմտորեն նման հնարքներ կիրառել։ Բայց, ի վերջո, ո՞վ կարող է բացատրել, թե ինչու են հանրակրթական, բուհական բարեփոխումները հանգեցվել «Հայոց լեզու» եւ «Պատմություն» առարկաների՝ դասացուցակից հեռացվելուն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ