16 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Քաղաքապետարանը աղբահանության նոր հիմնարկին շուրջ 600 միլիոն ավելի է վճարում: Երեւանի սանմաքրումն այլանդակ վիճակում է /տեսանյութ/

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել են Երևանի 2020-ի բյուջեին, որն աննախադեպ աճ է գրանցում. 2019-ի համեմատ բյուջեի եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելի կլինի։ 

Երեւանի ավագանու իշխանական անդամներին, թե Երեւանի բյուջեն աննախադեպ աճել է, թե երբեւէ նման բան չի եղել, ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամները հակադարձում են, որ բյուջեի աճն ընդամենը տուրքերի բարձրացման եւ սուբվենցիաների՝ պետության կողմից վճարումների ավելացման արդյունք է: «Այստեղ քաղաքային իշխանությունը որեւէ ձեռքբերում չունի»,-ասաց Թեհմինա Վարդանյանը:

Անի Խաչատրյանը ներկայացրեց Երեւանի աղբահանության նոր օպերատորի շուրջ իրենց մտահոգությունները: Աղբահանության նոր հիմնարկին շուրջ 600 միլիոն դրամ ավելի ենք վճարում: Նոր ընկերությունը գոնե «Սանիտեքի» սկզբնական 2 տարվա որակը պետք է ապահովվեր, մինչդեռ սանմաքրումն ու աղբահանությունն այլանդակ վիճակում է, եւ հույս էլ չկա, թե կկարգավորվի, նշում է Անի Խաչատրյանը՝ հավելելով, թե իրավիճակն այլ կլիներ, եթե մրցակցություն լիներ տարբեր օպերատորների միջեւ: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ