19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արարատ Միրզոյանը խոստովանել է իր «մեծ մեղքը». «Մել» ֆիլմի եւ վարչապետի ողբերգական հռետորաբանության մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը։

«Երբ խոսում ենք արվեստի մասին, իսկ ֆիլմը արվեստ է, մենք կարող ենք տարբեր բաներ հավանել-չհավանել: Ես ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել. Ես չեմ կարող պարծենալ, որ ամբողջությամբ հասկանում կամ հավանում եմ Փարաջանովի «Նռան գույնը»: Ես վստահ չեմ, որ որեւէ անտեղյակ մեկին կարող եմ բացատրել, թե դա ինչի մասին է կամ այս դրվագում ինչ է ներկայացվում: Սա չի խանգարում ինձ ընդունել այլոց համոզմունքը, այն մասին, որ սա բարձր արվեստի փառահեղ դրսեւորում է:

Ինչ վերաբերում է«Մել» ֆիլմին, երբ կլինի, ես կտեսնեմ, չգիտեմ՝ կհավանեմ, թե չեմ հավանի, կհասկանամ, թե չեմ հասկանա: Ֆիլմեր ստեղծվում են ամենատարբեր բաների մասին, լավ, վատ հերոսների մասին, կենցաղի մասին, սովորական մարդկանց մադին: Ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ:

Անկախ ամեն ինչից, այն մարզիկները, որոնք դոպինգի օգնությամբ են կարողացել հաղթանակի հասնել, վատ գործ են արել սպորտի առումով: Վարչապետը խոսեց շատ կոնկրետ մարդկային ողբերգության մասին, արդյոք սա մի պրոբլեմատիկա չի, որի մասին արժե դիսկուրս լինի հասարակությունում: Եթե մենք հասարակական լուրջ պրոբլեմների մասին ենք խոսում, ինչու չէ, 20 մլն դրամ էլ կարելի է հատկացնել»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ