25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձերբակալել են գործարար ՄԱՊ-ի Ալիկին եւ նրա որդուն, ապա ազատ են արձակվել

Փաստինֆո-ի տեղեկություններով  ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։ Մեր տեղեկություններով նրանք կասկածվում են փողերի լվացման գործում։

«Փաստինֆո»-ն տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից, սակայն, պատասխանեցին, որ տեղեկություն չունեն։ 

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ ԱԺ նախկին պատգամավոր,գործարար Ալիկ Պետրոսյանը ձերբակալվել է երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։ 

Մեզ հաջողվեց պարզել, որ փաստաբանը բողոք է ներկայացրել ձերբակալության որոշման դեմ եւ գործարարն արդեն ազատ է արձակվել։

Պաշտոնական մարմինները դեպքի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ