10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է

43093_Gagik_Hambaryan3_M

Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մասնավորապես, նշելով.

«Նոյեմբերի 13-ին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի “բացահայտիչ” հարցի շնորհիվ հայ հասարակությունը վերջապես իմացավ, որ հետհեղափոխական Հայաստանում բավական մեծ թափ առած այլասերվածության քարոզի հետևում կանգնած է հենց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը… Այն, որ այդ քարոզի հետևում կանգնած է հենց Փաշինյանը շատերը գիտեին, սակայն հասարակության լայն շերտերը դրա ապացույցները ստացան հենց Արարատ Միրզոյանի՝ Մելի մասին ֆիլմի վերաբերյալ «բեմադրված» հարցի շնորհիվ… Չեմ դատապարտում Մել Դալուզյանին իր սեռափոխման համար, քանի որ համարում եմ, որ դա նրա անձնական կյանքն է… Սակայն դատապարտում եմ այն, որ այդ անձի անձնական կյանքը, որը բավական լի է այլասերվածության դրվագներով և սկանդալային պատմություններով, գովազդվում է ֆիլմի միջոցով, որի համաֆինանսավորմանը մասնակցում է նաև Հայաստանի կառավարությունը… Ինչպես շատ դեպքերում, այդպես էլ այս հարցին պատասխանելիս պարոն Փաշինյանը դիմեց պրիմիտիվ մանիպուլյացիաների և կեղծիքների…

Պարոն վարչապետը ֆիլմի համաֆինանսավորմանը մասնակցելը բացատրեց նախ նրանով, որ ֆիլմը մի մարդու մասին է՝ Մելի, ով երեք անգամ Եվրոպայի չեմպիոն է եղել և Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացվել է և երեք անգամ էլ հնչել է Հայաստանի հիմնը… Համոզված եմ, որ պարոն Փաշինյանը շատ լավ տեղյակ է, որ իր այս հայտարարությունը կեղծ է. Մելը դոպինգ սկանդալի հետևանքով զրկվել է որոշ մեդալներրից, այդ թվում նաև Եվրոպայի չեմպիոնի մեդալներից և խայտառակել է Հայաստանը…

Պարզվում է, ըստ Փաշինյանի, եթե մարդն ունի Մելի «պրոբլեմից» ու վերջինս դրա պատճառով փորձել է ինքնասպան լինել ուրեմն իշխանությունները ևս պետք է նրա մասին ֆիլմի համաֆինանսավորմանը մասնակցեն… Այո՛, սա պարոն Փաշինյանի տրամաբանությունն է… Ստացվում է, որ, օրինակ, եթե 2016 թ-ի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կամ 2016 թ-ի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Մելի «պրոբլեմից» չունեն և ինքնասպանության փորձ չեն արել, ապա նրանց մասին ֆիլմեր չեն նկարահանվի, քանի որ դրանք անհետաքրքիր կլինեն…

Ի դեպ, պարոն Փաշինյանի լղոզված պարզաբանումներից հնարավոր չէ իմանալ, թե այդ ֆիլմի նկարահանման համար ո՞ր երկրները և կազմակերպություններն են գումար տրամադրել… Երևի շատերը կռահում են, թե ովքեր են դրանք…

Որքան հասկացա, պարոն Փաշինյանին չի հետաքրքրում, թե ինչու՛ ամեն տարի մոտ 150-160 ՀՀ հպարտ քաղաքացի ինքնասպան են լինում… Այո՛, նրանցից մեծ մասը իրենց կյանքին վերջ են տալիս սոցիալական սարսափելի վիճակի պատճառով… Դա Փաշինյանին հետաքրքիր չէ… Այդտեղ «էքստրիմ» չկա, որ այդ պատճառով ֆիլմեր նկարահանեն… Ուղղակի զզվելի էր, երբ պարոն Փաշինյանը փորձեց սրտի, տեսողության և կույրաղիքի վիրահատությունները սեռափոխման վիրահատության հետ նույն նժարի վրա դնել… Այսինքն՝ ի՞նչ… Փաշինյանը գտնում է, որ Մելի քմահաճույքները բավարարելու և ինքնասպանությունը կանխելու համար պետությունը պետք է նրան «տղամարդ» սարքելու համար հարյուր հազարավոր (եթե ոչ 1 միլիոն) դոլարներ տրամադրեր, այն դեպքում, երբ հազարավոր մեր հայրենակիցներ Փաշինյանի կառավարության կողմից պրիմիտիվ բժշկական օգնություն չեն ստանում, քանի որ շատ հիվանդանոցներում պետպատվերների տեղերը վաղուց լրացված են…

Հայաստանի վարչապետի մյուս «պասաժներին» չեմ էլ անդրադառնա, քանի որ Մելի «վաստակի» մասին կրկնություններն էին…

Ստացվում է՝ եթե աշխարհի, Եվրոպայի կամ օլիմպիական չեմպիոն ես, բայց սեռաշեղված չես, ապա քո վաստակը չի գնահատվում քայլիստների կողմից…

Հիմա արդեն բացահայտված է, թե Փաշինյանի շրջապատի այլասերվածներն ինչու՛ են գերակտիվություն դրսևորում՝ իրենց ոճին հարազատ միջոցառումներ, գրքերի հրատարակումներ, ֆիլմերի նկարահանումներ ֆինանսավորելով և բացահայտ գովազդելով ու հարձակվելով Հայ Առաքելական եկեղեցու վրա… Այդ ամենի հետևում կանգնած է ՀՀ վարչապետը…

Հ.Գ. Քանի որ Հայաստանի վարչապետը շատ է մտածում սեռաշեղվածների և սեռափոխվածների մասին, մեկ առաջարկ ունեմ… Մելին և Փարիզի հյուրանոցում իրեն սուրճ բերող այլասերվածին իր զուգընկերոջ հետ բերել և գործ տալ կառավարական դաչայում… Իսկ Մելի մասին ֆիլմի պրեմիերային էլ գնալ ամբողջ ընտանիքով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ