19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ճանապարհաշինական ծրագրերում չարաշահումները կրկնակի աճել են. դատախազություն

karavarutyuny-finansakan-mijoc-n157390-1

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019 թ.  առաջին 9 ամիսներին ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 12 քրեական գործ:  

Վարույթում գտնվող քրեական գործերով 14 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 9-ին առաջադրվել է մեղադրանք, իսկ 5 անձ գտնվում է հետախուզման մեջ և վերջիններիս վերաբերյալ կալանավորումը ընտրելու մասին որոշումներ են կայացվել։ Նշված քրեական գործերով կալանավորումը որպես խափանման միջոց է կիրառվել ընդհանուր առմամբ 8 անձի նկատմամբ։

Համեմատության համար նշենք, որ 2018 թ. նույն ժամանակահատվածում այս ոլորտում արձանագրված առերևույթ հանցավոր դրսևորումների հատկանիշներով ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 6 քրեական գործ, որոնցով 1 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ընդհանուր առմամբ 2018 և 2019 թվականների 9 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է 23 մլրդ 671 մլն ՀՀ դրամ, իսկ համայնքներին՝ 18 մլն ՀՀ դրամ։ Պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 227 մլն ՀՀ դրամը, իսկ շուրջ 2 մլրդ դրամի չափով փաստացի դրամական միջոցներ ամրագրված են դատավարական երաշխիքներով:

Առանձին դեպքերում շինարարություն իրականացրած կազմակերպությունների կողմից արդեն իսկ ձեռնարկվել կամ ձեռնարկվում են միջոցներ՝ թույլ տրված խախտումները վերացնելու, չկատարված կամ ոչ պատշաճ կատարված աշխատանքները սահմանված պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ 2018 և 2019 թթ. հարուցված այս 18 գործերից 9-ը հարուցվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում հայտնաբերված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործով քննության ընթացքում, և այդ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված են եղել մի շարք պետական գերատեսչությունների պաշտոնատար անձինք, բազմաթիվ տեղական և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, սեփականատերեր և այլ աշխատակիցներ, ՀՀ ում գործող բարեգործական հիմնադրամի նախագահ և այլն։ Հայտնաբերված, ինչպես նաև վերականգնված՝ պետությանը պատճառված վերոնշյալ վնասի զգալի մասը, քրեական հետապնդման ենթարկված անձինք ևս այս քրեական գործերի շրջանակներում են:

Ընդհանուր առմամբ ճանապարհաշինական ծրագրերին վերաբերող կոռուպցիոն չարաշահումների դեպքերով բոլոր գործերի փաստական հանգամանքների վերլուծությամբ ի հայտ են բերվել առավել տարածված և սխեմատիկ բնույթ կրող մեխանիզմները: Ըստ այդմ՝ առանձին դեպքերում հատկացված միջոցները խաբեության, յուրացման կամ վատնման եղանակներով հափշտակել են կապալառու կամ ենթակապալառու կազմակերպությունների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կեղծ կատարողական ակտեր, կատարված աշխատանքների հավելագրումներ կատարելու կամ չկատարված աշխատանքները կեղծ փաստաթղթերով կատարված ցույց տալու միջոցով:  

Կամ՝ կապալառու և ենթակապալառու կազմակերպությունները, փաստացի պատկանելով միևնույն կամ փոխկապակցված անձանց, առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, կեղծ փաստաթղթեր տրամադրելով, ինչպես նաև ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով միմյանց հնարավորություն են ընձեռել շահութահարկի, ավելացված արժեքի հարկի գծով ծախսագրումներ և նվազեցումներ կատարել: Այդ կերպ վերջիններիս համար պայմաններ են ստեղծվել հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու միջոցով խուսափել հարկերը վճարելուց։

Մեկ այլ դեպքում՝ ինչպես օրինակ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում, բարեգործական հիմնադրամի նախագահն իր իրական ազդեցությունն է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործել ի նպաստ իր հետ փոխկապակցված կազմակերպությունների, որի արդյունքում նշված կազմակերպությունների հետ կնքվել են կապալի կամ ենթակապալի պայմանագրեր։

Արձանագրվել են դեպքեր, երբ ճանապարհաշինական գործող նորմերին ակնհայտորեն հակասող ճանապարհաշինական, վերանորոգման աշխատանքների նախագիծը երաշխավորվել է որպես ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանող և դրանց հիման վրա կատարվել են պետական գնումներ, կնքվել պայմանագրեր, կատարվել ասֆալտապատման, բետոնապատման՝ սահմանված նորմերին չհամապատասխանող աշխատանքներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ոլորտում չարաշահումների ժամանակին չբացահայտման հիմնական պատճառն այն է, որ այդ գործընթացի նկատմամբ հսկողական կամ վերահսկողական լիազորություններ ունեցող պետական համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձինք չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները:

Նշված քրեական գործերով իրականացվող քննությունների ընթացքում միջոցներ են ձեռնարկվում ինչպես չարաշահումներ կատարած և իրենց պարտականությունների կատարման մեջ հանցավոր թերացումներ թույլ տված անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այնպես էլ պետությանը և համայնքներին հասցված վնասները լիարժեք բացահայտելու և վերականգնելու ուղղությամբ։

Ճանապարհաշինության ոլորտում տարիներ շարունակ ձևավորված կոռուպցիոն սխեմաների բացահայտման ուղղությամբ սկսված քրեաիրավական պայքարը, պատժի անխուսափելիության ապահովումը ոչ միայն պետական միջոցների վատնումներից, յուրացումներից և փոշիացումից երաշխավորելու, այլև ներկայումս լայն թափով իրականացվող աշխատաքները սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացնելու, այդ ծրագրերի իրականացման նկատմամբ պետական պատշաճ վերահսկողություն ապահովելու հիմնական երաշխիքներից է: Վերջինս շարունակելու է գտնվել ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում:   

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ