11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Իսկ որտե՞ղ չկա Աստված.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Без названия (4)

Հայոց արարման հավաք հասարակական շարժման ֆեյսբուքյան հանրագրում հայտարարություն է տարածվել․

«Բաց նամակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, Ձեզ է դիմում ՀԱՅ (Հայոց Արարման Հավաք) հասարակական շարժման հիմնադիր անդամ, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի Սուրեն Հովհաննեսի Օքմինյանը:

Ես՝ Սուրեն Օքմինյանս, իմ ողջ գիտակցական կյանքում պայքարել եմ արդարության համերաշխության, Երկրիս անվտանգության, ժողովրդիս բարեկեցության և երջանիկ ապրելու իրավունքի իրացման համար: Ես պայքարել ու պայքարելու եմ մեր հավատքի, հազարամյակների պատմության բովով կերտված մշակույթի պահպանման և ըստ արժանվույն, մեր ապագա սերունդներին փոխանցման համար: Այս ամենն ես արել ու անելու եմ՝ խորապես գիտակցելով մեր նախնիների և ապագա սերունդների առջև ունեցած ողջ պատասխանատվության ծանրությունը: Հուսով եմ, հիշում եք որ 2008թ. փետրվարի վերջին և մարտի 1-ի ցավալի իրադարձություններին իմ և իմ ընկերների ակտիվ մասնակցությունը:

Պարոն վարչապետ մենք պայքարել ենք վստահաբար մեր երկրի և ժողովրդի կենսական շահերի համար, և այդ պայքարի արդյունքը պետք է լիներ մեր երազանքի պետություն ունենալը, որտեղ Հայաստանի Հանրապետության հասարակությունը պետք է միավորված լիներ հանուն իրական օրակարգերի, որտեղ մեր ժողովրդի միասնականացված ռեսուրսը կուղղվեր հզոր և արժանապատիվ պետություն կերտելու ազգանվեր գործին, որտեղ կծաղկեր մեր բազմադարյան մշակույթը՝ իր արժանի ինքնատիպ տեղն ու դերը պահպանելով համամարդկային քաղաքակրթության մեջ, մշակույթ, որը կարտացոլեր մեր բյուրեղացած արժեհամակարգը, արժեհամակարգ որի հենասյունն է հայ ավանդական ընտանիքը, որտեղ հոգևորը, արժանապատվությունը մեր ժողովրդական լեզվով ասած, թասիբը, սերն ու նվիրվածությունը վեր են ցանկացած նյութական բարեկեցությունից:

Ահա թե ինչին էր ուղղված իմ, և վստահ կարող եմ ասել, մեր ժողովրդի ճնշող մեծամասնության պայքարը:

Արդեն տևական ժամանակ է Ձեր և Ձեր թիմի անդամները հնչեցնում և ուզում են իրագործել գաղափարներ, որոնք, մեղմ ասած, անհասկանալի են, Ձեր բառերով ասած՝ «հետամնաց», այսինքն՝ պահպանողական, մի խոսքով՝ ազգային մտածելակերպ ունեցող մարդկանց համար, որոնք, ինչքան էլ Ձեզ համար տարօրինակ թվա, կազմում են հայ ժողովրդի գերակշիռ մասը:

Ի դեպ, այդ պահպանողականության շնորհիվ է, որ մենք այսօր կանք՝ որպես ժողովուրդ, կանք՝ որպես պետություն և, վստահաբար, լինելու ենք ապագայում: հենց այդ հետամնացության արդյունքում ունենք մշակույթ, հավատ և ազգային ամուր կամք, որոնք որպես փարոս ուղեկցելու են մեզ առ պայծառ ու լուսավոր ապագա:

Պարոն վարչապետ, ցավոք, ես պետք է արձանագրեմ, որ Ձեր գլխավորած թիմը չի ճանաչում իր ժողովրդին, որի ծնունդն է, և չի գիտակցում այն ամենի կարևորությունը, ինչը թանկ է այդ ժողովրդի համար:

Հիմա պատասխանեմ սատանայապաշտության և դրա քարողզի հետ կապված Ձեր սարկազմին: Պատասխանեմ շատ կարճ. «Որտեղ Աստված բացակայում է, մի էլ փնտրեք, այնտեղ, համոզված եղեք, տիրակալ է սատանան և դրա ստրուկները»: Ձեզ մոտ կարող է հարց ծագել՝ «Իսկ որտե՞ղ չկա Աստված»: «Այնտեղ, որտեղ Նրան չեն փնտրում և չեն հավատում Իր գոյությանը»: Պարոն Վարչապետ, ուշադիր զննեք Ձեր կողքերը:

Եվ վերջում, մի փոքրիկ խորհուրդ. չփորձեք խաղալ մեր ժողովրդի նվիրական զգացմունքների հետ և, առավել ևս, չփորձեք սարկազմով վերաբերել մեր հավատքին, այն հզոր ալիքը, որ բարձրացրեց Ձեզ, կարող է այնպիսի ուժգնությամբ տապալել, որ….»

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ