08 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Պահանջե՛ք ՀՀ վարչապետի հրաժարականը, և պահանջե՛ք ցրել նրա կամակատար Ազգային Ժողովը

73504634_511318592929248_3459198679179591680_n

Ուշադիր հետևելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ծավալված բողոքի ակցիաների՝ կարելի է զարմանք ապրել: Եվ բացատրեմ` ինչու: Երբ ձեր տունը գող է մտնում և ձեր աչքի առաջ սկսում է գրպանները մտցնել ձեր ունեցվածքը, դուք ոստիկանություն եք կանչում, իրավապահները գողին կալանավորելիս տանում են միայն նրա մի ձեռքը, մի ոտքը, թե ամբողջությամբ այդ մարդուն, ամբողջ մարմնով են լիկվիդացնում:

Ճիշտ այդպես, հարգելի ուսանողնե՛ր, եթե դուք ուզում եք ազգադավ, ազգակործան կառավարությանը կանգնացնել, արեք դա համակարգային: Միայն Արայիկ Հարությունյանով չէ, ձուկը գլխից է հոտած, և այդ գլխի անունն է` Նիկոլ Փաշինյան: Անձ, որի քայլերը հստակ հակաժողովրդական և ապազգային են, անձ, որի կադրերը խայտառակություն են, և որը օտարածին, օտարամոլ բարքերը Հայաստան ներմուծելու համար է /իմ խորին համոզմամբ/ բերվել Հայաստանում կարգվել թագավոր:

Պահանջե՛ք ՀՀ վարչապետի հրաժարականը, և պահանջե՛ք ցրել նրա կամակատար Ազգային Ժողովը, և հետագայում պահանջե՛ք ընդունել օրենք, որպեսզի օտարերկրյա գրանտ ստացող որևէ մեկը չսողոսկի պետական համակարգ և պաշտոն չզբաղեցնի:

Միայն համակարգային քայլերով հնարավոր կլինի վիճեցնել սրանց նենգ ծրագրերը, թե չէ` Արայիկ-Արայիկ անելով դրական արդյունքի չենք հասնի: Արայիկին հանի` իր դստերը կնշանակի, օրինակի համար, և ունքը շինելու փոխարեն աչքը դուրս կգա:

Նարե Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ